Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ: