Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2013-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները

գործել է մինչև 2013-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները

1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են համարվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.

2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները` 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը` Երևան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում հարկային մարմինների հետ համատեղ:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը խմբ. 03.12.03 ՀՕ-38-Ն, 06.12.04 ՀՕ-164-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-491-Ն

Հավելված

«Գույքահարկի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐ

1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

1.1. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա

որտեղ`

Ամ -ն` բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 1-ի,

Մ-ն` բնակարանի ընդհանուր մակերեսն է (ներքին չափերով), արտահայտված քառակուսի մետրերով,

Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գծ -ն` բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գբ -ն` բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցն է,

Գհ -ն` բնակարանի հարկի հետ կապված գործակիցն է,

Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:

1.2. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման նպատակով`

ա) բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը (Ամ) սահմանվում է`

Աղյուսակ 1

Երկաթբետոնյա շինությունների համար 230.000 դրամ

Քարե շինությունների համար 255.000 դրամ

բ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք) նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0.17 1.0

Կոտայք 0.055 0.26

Արմավիր և Արարատ 0.044 0.32

Արագածոտն 0.035 0.32

Շիրակ 0.035 0.21

Լոռի 0.035 0.26

Տավուշ 0.035 0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.035 0.13

գ) բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցը Գծ սահմանվում է`

երկաթբետոնից ծածկերի համար 1.0

փայտից ծածկերի համար 0.9.

դ) բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է`

մինչև 2.7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար 0.9

2.7 մետրից մինչև 3.0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար 1.0

3.0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար 1.1.

ե) բնակարանի հարկի հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար 0.95

երկրորդից հինգերորդ հարկերի համար 1.0

վեցերորդից իններորդ հարկերի համար 0.9

տասներորդ և ավելի բարձր հարկերի համար 0.8

վերջին հարկի համար` լրացուցիչ 0.95

նկուղային հարկի համար 0.5

կիսանկուղային հարկի համար 0.65

ձեղնահարկի /տանիքային հարկի/ համար 0.7.

զ) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինության համար 1.0

1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինության համար 0.95

3-րդ կարգի վնասվածության շինության համար 0.5

4-րդ կարգի վնասվածության շինության համար 0.0.

է) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0

7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94

10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91

13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88

16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85

19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82

22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79

25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76

28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73

31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

ը) բնակարանի ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.5

50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.7

80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 1.0:

2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) + (Աբ x Մբ x Գմ) + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

որտեղ`

Ա1, Ա2, .... Աn -ն` առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի) արժեքներն են, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով`

Առ = Աշ x Ծշ x Գհ x Գծ x Գմ x Գտ x Գն x Գահ x Գվ x Գա

որտեղ`

Աշ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից, օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 2-ի,

Ծշ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Աբ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքն է,

Մբ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսն է (ներքին չափերով)` արտահայտված քառակուսի մետրերով,

Ապ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից պարիսպների մեկ խորանարդ մետր ծավալի արժեքն է,

Ծպ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գծ -ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գտ -ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գն -ն` շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցն է,

Գահ -ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:

2.2. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով`

ա) շինության (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 2

Բազալտից շինությունների համար 95000 դրամ

Տուֆից շինությունների համար 85000 դրամ

Երկաթբետոնից շինությունների համար 65000 դրամ

Աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից շինությունների համար 45000 դրամ

Փայտից շինությունների համար 50000 դրամ

Խամ քարից, կոպտատաշ քարից (այլ տեսակի քարից)

շինությունների համար 40000 դրամ

բ) անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքը (Աբ) սահմանվում է 5000 դրամ.

գ) անհատական բնակելի տներին, այգետնակներին կից պարիսպների մեկ խորանարդ մետր ծավալի արժեքը (Ապ) սահմանվում է`

Բազալտից պարսպի համար 20000 դրամ

Տուֆից պարսպի համար 18000 դրամ

Երկաթբետոնից պարսպի համար 15000 դրամ.

դ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք) նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0.17 1.0

Կոտայք 0.055 0.26

Արմավիր և Արարատ 0.044 0.32

Արագածոտն 0.035 0.32

Շիրակ 0.035 0.21

Լոռի 0.035 0.26

Տավուշ 0.035 0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.035 0.13

ե) շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին և հաջորդ հարկերի համար 1.0

կիսանկուղային հարկերի համար 0.65

նկուղային հարկերի համար 0.5

ձեղնահարկի (տանիքային հարկի) համար 0.7.

զ) շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկերի համար 1.0

փայտից ծածկերի համար 0.9.

է) շինության մաշվածության (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0

7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94

10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91

13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88

16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85

19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82

22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79

25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76

28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73

31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

ը) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

կղմինդրից տանիքի համար 1.05

թիթեղից տանիքի համար 1.0

թերթաքարից (շիֆերից) տանիքի համար 0.9

այլ նյութից տանիքի համար 0.85.

թ) շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

բնակելի շենքի և այգետնակի (ամառանոցի) համար 1.0

բնակելի շենքին և այգետնակին կից օժանդակ շինությունների համար 0.5.

ժ) շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինությունների համար 1.0

արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար 1.05

արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար 1.025

արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սվաղված ճակատի համար 1.01.

ժա) վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինությունների համար 1.0

1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.95

3-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.5

4-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.0.

ժբ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.5

50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.7

80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 1.0:

3. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

որտեղ` (Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` առաջին և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Աn = Աշ x Ծշ x Գհ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գա x Գահ x Գն

որտեղ`

Աշ -ն` շինությունների ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 3-ի,

Ծշ-ն` շինությունների ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Ապ -ն` շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,

Ծպ-ն` շինություններին կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ -ն` շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գտ -ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գահ-ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,

Գշծ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:

3.2. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման նպատակով`

ա) շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 3

Բազալտից շինության համար 147000 դրամ

Տուֆից շինության համար 127000 դրամ

Երկաթբետոնից շինության համար 100000 դրամ

Փայտից շինության համար 84000 դրամ

Խամ քարից, կոպտատաշ քարից (անկախ քարի տեսակից)

շինության համար 67000 դրամ

Աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից

շինության համար 71000 դրամ

Մետաղյա շինության համար 100000 դրամ

բ) շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`

բազալտից պարսպի համար 25000 դրամ

տուֆից պարսպի համար 22000 դրամ

երկաթբետոնից պարսպի համար 18000 դրամ.

գ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք) նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0.17 1.0

Կոտայք 0.055 0.26

Արմավիր և Արարատ 0.044 0.32

Արագածոտն 0.035 0.32

Շիրակ 0.035 0.21

Լոռի 0.035 0.26

Տավուշ 0.035 0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.035 0.13

դ) հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար 1.0

երկրորդ և հաջորդ հարկերի համար 0.9

կիսանկուղային հարկերի համար 0.65

նկուղային հարկերի համար 0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար 0.7.

ե) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0

7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94

10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91

13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88

16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85

19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82

22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79

25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76

28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73

31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

զ) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինությունների համար 1.0

1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.95

3-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.5

4-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.0.

է) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

կղմինդրից տանիքի համար 1.05

թիթեղից տանիքի համար 1.0

թերթաքարից (շիֆեր) տանիքի համար 0.9

այլ նյութից տանիքի համար 0.85.

ը) ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկի համար 1.0

փայտից ծածկի համար 0.9.

թ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.5

50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.7

80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 1.0.

ժ) արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինությունների համար 1.0

արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր

սրբատաշ ճակատի համար 1.05

արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր

երեսպատված ճակատի համար 1.025

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր ապակյա ճակատի համար 1.05

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր սվաղված ճակատի համար 1.01

(շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է).

ժա) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

- գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության

շինությունների համար 0.7

- հասարակական նշանակության այլ շինությունների համար 1.0

(գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

ժբ) ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`

մինչև 3000 խմ ծավալի դեպքում 1.00

3001-ից մինչև 6000 խմ ծավալի դեպքում` 0.95

6001-ից մինչև 9000 խմ ծավալի դեպքում` 0.90

9001 խմ-ից մինչև 12000 խմ ծավալի դեպքում` 0.85

12001 խմ և ավելի ծավալի դեպքում` 0.80

Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:

4. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ

որտեղ`

(Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Աn = Աշ x Ծշ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գհ x Գա x Գն

որտեղ`

Աշ -ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 4-ի,

Ծշ-ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Ապ-ն` արտադրական նշանակության շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,

Ծպ-ն` արտադրական նշանակության շինություններին կից պարիսպների ծավալը` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գտ-ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,

Գծ -ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գն -ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,

Գշծ -ն` շինության ծավալի մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:

4.2. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից պարիսպների գնահատման նպատակով`

ա) շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 4

Քարից, երկաթբետոնից շինությունների համար 22000 դրամ

Փայտյա շինությունների համար 15000 դրամ

Մետաղյա շինության համար 19000 դրամ.

բ) շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`

բազալտից պարիսպ 10000 դրամ

տուֆից պարիսպ 9000 դրամ

բետոնից պարիսպ 7500 դրամ.

գ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք) նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0.17 1.0

Կոտայք 0.055 0.26

Արմավիր և Արարատ 0.044 0.32

Արագածոտն 0.035 0.32

Շիրակ 0.035 0.21

Լոռի 0.035 0.26

Տավուշ 0.035 0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.035 0.13

դ) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0

7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94

10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91

13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88

16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85

19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82

22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79

25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76

28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73

31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

ե) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինությունների համար 1.0

1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.95

3-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.5

4-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.0.

զ) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

կղմինդրից տանիքի համար 1.05

թիթեղից տանիքի համար 1.0

թերթաքարից (շիֆեր) տանիքի համար 0.9

այլ նյութից տանիքի համար 0.85.

է) շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկի համար 1.0

փայտից ծածկի համար 0.9.

ը) շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար 1.0

երկրորդ և հաջորդ հարկերի համար 0.9

կիսանկուղային հարկերի համար 0.65

նկուղային հարկերի համար 0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար 0.7.

թ) շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.5

50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.7

80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 1.0.

ժ) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

արդյունաբերական նշանակության շինությունների համար 1.0

գյուղատնտեսական շինությունների համար 0.6

(շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

ժա) շինության ծավալի մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`

մինչև 3000 խմ ծավալի դեպքում 1.00

3001-ից մինչև 6000 խմ ծավալի դեպքում` 0.95

6001-ից մինչև 9000 խմ ծավալի դեպքում` 0.90

9001 խմ-ից մինչև 12000 խմ ծավալի դեպքում` 0.85

12001 խմ և ավելի ծավալի դեպքում` 0.80

Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:

5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = (Ա1 + Ա2 + .... + Աn) x Գգ

որտեղ`

(Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` առաջին և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Աn = Աշ x Ծշ x Գհ x Գվ x Գմ x Գա x Գծ x Գահ x Գն

որտեղ`

Աշ-ն` շինության տիպից կախված` ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի բազային արժեքն է ըստ աղյուսակ 5-ի,

Ծշ-ն` գնահատվող օբյեկտի ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,

Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակիցն է,

Գհ -ն` օբյեկտի հարկայնության հետ կապված գործակիցն է,

Գվ -ն` օբյեկտի վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գմ -ն` օբյեկտի մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գա -ն` օբյեկտի ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գծ -ն` շինության միջհարկային ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գահ-ն` օբյեկտի արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,

Գն-ն` օբյեկտի օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է:

5.2. Բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների գնահատման նպատակով`

ա) շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի բազային արժեքը (Աշ) սահմանվում է`

Աղյուսակ 5

Քարե շինություններում տեղակայված օբյեկտների համար 127000 դրամ

Երկաթբետոնյա շինություններում տեղակայված օբյեկտների համար 100000 դրամ

բ) տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք) նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0.17 1.0

Կոտայք 0.055 0.26

Արմավիր և Արարատ 0.044 0.32

Արագածոտն 0.035 0.32

Շիրակ 0.035 0.21

Լոռի 0.035 0.26

Տավուշ 0.035 0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.035 0.13

գ) հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար 1.0

երկրորդ և հաջորդ հարկերի համար 0.9

կիսանկուղային հարկերի համար 0.65

նկուղային հարկերի համար 0.5

ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար 0.7.

դ) վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինությունների համար 1.0

1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.95

3-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.5

4-րդ կարգի վնասվածության շինությունների համար 0.0.

ե) մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0

7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94

10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91

13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88

16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85

19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82

22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79

25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76

28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73

31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

զ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.5

50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 0.7

80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար 1.0.

է) միջհարկային ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

երկաթբետոնից ծածկերի համար 1.0

փայտից ծածկերի համար 0.9.

ը) արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

արտաքին հարդարում չունեցող շինությունների համար 1.0

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար 1.05

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար 1.025

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր ապակյա ճակատի համար 1.05

արտաքին հարդարում ունեցող շինությունների

յուրաքանչյուր սվաղված ճակատի համար 1.01.

(շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է)

թ) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

- գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության

շինությունների համար 0.7

- հասարակական և արտադրական նշանակության այլ

շինությունների համար 1.0

(գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6.1. Շինությունների գնահատումը յուրաքանչյուր միավորի (հարկի) համար կատարվում է առանձին:

6.2. Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի շենքերին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընտրվում տուֆից շինության միավորի արժեքը:

6.3. Բացօթյա ծածկերի գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընտրվում բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքը:

6.4. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար:

6.5. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:

6.6. Առանձին կանգնած արտադրական և հասարակական նշանակության հիմնական շինություններին կից (անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների, ծածկերի և այլն) շինությունները գնահատվում են առանձին կանգնած արտադրական և հասարակական նշանակության շինությունների գնահատման կարգով:

6.7. Առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման նպատակով, եթե շինության ընդհանուր ծավալը գերազանցում է 3000 խմ-ը, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ (Գշծ):

6.8. Բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական տարածքների) գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:

6.9. Սույն կարգում նշված տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Երևան քաղաքի համար սահմանվում են փողոցներով և այլ կողմնորոշիչներով:

6.10. Սույն կարգում նշված 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները չեն գնահատվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։