Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-12-23-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գույքահարկ վճարող կազմակերպության կողմից հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ գույքահարկի հաշվարկը հաշվառող մարմին ներկայացնելու պահից կամ գույքահարկի ստուգումը ներառող ստուգման ավարտից:

4. Սույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

(17-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-195-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-94-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։