Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը
Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը
1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը:
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված` ըստ համայնքների)` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) Երևան քաղաքից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին (առանձնացված` ըստ համայնքների).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) Երևան քաղաքից դուրս հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին:
(9-րդ հոդվածը խմբ. 03.12.03 ՀՕ-38-Ն)