Հոդված 6. Շինությունների գույքահարկի դրույքաչափերը
Հոդված 6. Շինությունների գույքահարկի դրույքաչափերը
Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը.
2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`
հարկման բազան հարկի դրույքաչափը
մինչև 3 մլն դրամը ներառյալ հարկման բազայի 0 տոկոսը
3 մլն դրամից մինչև 10 մլն
դրամը ներառյալ 100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն
դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը
10 մլն դրամից մինչև 20 մլն
դրամը ներառյալ 7,100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն
դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
20 մլն դրամից մինչև 30 մլն
դրամը ներառյալ 27,100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն
դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
30 մլն դրամից մինչև 40 մլն
դրամը ներառյալ 67,100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն
դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
40 մլն դրամից ավելի 127,100 դրամ` գումարած հարկման բազայի 40
մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը
3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար` հարկման բազայի 0,2 տոկոսը:
(6-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-194-Ն)