ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 486-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 2-ի N 486-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
N/N
ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(ՀՀ դրամ) Հաշվեկշռային արժեքը
(վերագնա-հատված)
(ՀՀ դրամ)
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին
1. Հունդայի Սոնատա 2.4ուղղ. 208LL60 2006 KMNET41C36A252031 9500000 0
2. Վազ 21214 181LL60 2006 XTA21214061807142 3634000 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 2-ի N 486-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
N/N
ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(ՀՀ դրամ) Հաշվեկշռային արժեքը
(ՀՀ դրամ)
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
1. TOYOTA CAMRY 201LL60 2010 JTHBE40K303203820 12000000 0
2. TOYOTA COROLLA 206LL60 2014 NMTBB4JE70R050801 10000000 4536700
3. TOYOTA COROLLA 190LL60 2015 NMTBBOJELOR109459 10000000 5983900
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան