«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1604-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2004 թվականի հունվար-հունիս ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդից վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի` 37,396.7 հազ. դրամի չափով, փոխհատուցմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 խմբի 01 ենթախմբի «01. Ռազմական կարիքների բավարարում» ծախսային ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գծով նախատեսված հատկացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1604-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը
Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները
Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 37,396.7
այդ թվում`
01 Ռազմական կարիքներ 37,396.7
այդ թվում`
01. Ռազմական կարիքների բավարարում 37,396.7
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 37,396.7
այդ թվում`
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ 37,396.7
որից`
- ընթացիկ ներքին տրանսֆերտային 37,396.7
վճարներ
ՀՀ պաշտպանության նախարարություն 37,396.7
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (37,396.7)
այդ թվում`
06 Այլ ծրագրեր (37,396.7)
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (37,396.7)
ՀՀ կառավարություն (37,396.7)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան