Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի`
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.».
2) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետ.
«7.1) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.».
3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.».
4) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) հաստատում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը և գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.»: