Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2019 թվականի N 608-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել 21-րդ, 22-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«21) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը.

22) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:»,

2) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել 25-րդ, 26-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«25) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները.

26) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։