Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Դիմողները հաստատում էին, որ նրանց վտարումը կլինի նրանց իրավունքների ոտնահարում` համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, որն ապահովում է հետևյալը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

198. Կառավարությունը վիճարկեց այդ փաստարկները:

199. Դատարանը կարծում էր, որ առավել նպատակահարմար է Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածները քննել նրանց համատեքստում քննվող 3-րդ հոդվածի բողոքների հետ միասին, և կշարունակի ուսումնասիրել գործը այդ հիմնավորմամբ (տե՛ս Said v. the Netherlands, № 2345/02, կետ 37, ՄԻԵԴ 2005-VI; D. v. the United Kingdom, 1997 թ. մայիսի 2, կետ 59, Որոշումների և վճիռների ժողովածու, 1997-III; և NA. v. the United Kingdom, № 25904/07, կետ 95, 2008 թ. հուլիսի 17):

A. Ընդունելիություն

1. Կողմերի փաստարկները

200. Կառավարությունը պնդում էր, որ դիմողները չեն սպառել իրավական պաշտպանության ներքին միջոցները, քանի որ չէին տվել նոր միջնորդություններ նոր կացարանների հատկացման համար Իմիգրացիոն կանոնների HC 395-ի 353 կետի համաձայն (փոփոխություններով): Բացի այդ, համաձայն Կառավարության խոսքերի, երկրորդ դիմողը նույնպես չէր սպառել իրավական պաշտպանության ներքին միջոցները, քանի որ նա հայտ չէր ներկայացրել փախստականներին ապաստան հատկացնելու Տրիբունալի կայացրած որոշման համար` համաձայն 2002 թվականի քաղաքացիության մասին Օրենքի 103 բաժնի:

201. Բացի այդ, Կառավարությունը հաստատում էր, որ դիմողների բողոքները կապված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, ակնհայտորեն կրում էին առանձնահատուկ բնույթ:

202. Դիմողները պնդում էին,որ նրանք սպառել էին իրավական պաշտպանության բոլոր ներքին միջոցները: Առաջին հերթին նրանք հայտնում էին, որ 353 կետը չի ապահովում իրավական պաշտպանության այն միջոցը, որը նրանք ստիպված էին սպառել, քանի որ նոր միջնորդության հայտը համարվում է դիսպոզիտիվ միջոց, այլ ոչ թե ավտոմատ իրավունք: Երկրորդ, անգամ եթե 353-րդ կետը ամեն դեպքում ապահովեր այդ միջոցը, որը նրանք ստիպված էին սպառել, ապա, ինչպես պնդում էին դիմողները, նրանք չէին կարող տալ նոր միջնորդություն, քանի որ նրանց միջնորդության բովանդակությունն արդեն քննվել էր և նրանց տրամադրության տակ չկային այնպիսի նյութեր, որոնք կարելի կլիներ համարել «էապես տարբերվող» նախկինում քննված միջնորդություններից: Երրորդ, քանի որ դիմողները վստահություն չէին ներշնչում, ապա ցանկացած նոր միջնորդություն գործնականորեն հաջողության ոչ մի շանս չէր ունենալու:

203. Երկրորդ դիմողը նշեց, որ նա չի պահանջում վերանայել Տրիբունալի որոշումը, քանի որ և՛ նրա իրավաբանը` փախստականների հարցերով իրավաբանական կենտրոնի ավագ իրավաբանը, և՛ փաստաբանը, ովքեր շատ փորձառու էին փախստականների ոլորտում, նրան խորհուրդ են տվել, որ իրենք չունեին բավարար հիմնավորում, որի միջոցով հնարավոր կլիներ վիճարկել Տրիբունալի որոշումը: Դատարանը միշտ կարծում էր, որ փորձառու փաստաբանի կարծիքն իրավական պաշտպանության միջոցների հաջողության հնարավորություն չունենալու մասին բավարար էր հասկանալու համար, որ որոշման բողոքարկումը բացասական կլիներ (տե՛ս O’Reilly and Others v. Ireland, № 54725/00, 2004 թվականի հուլիսի 29, և H. v. the United Kingdom, 1987 թվականի հուլիսի 8, սերիա А, № 120):

Դատարանի գնահատականը

204. Դատարանը հիշեցնում է, որ իրավական պաշտպանության ներքին միջոցների սպառման մասին Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որպեսզի դիմողները սկզբում կիրառեն իրավական նորմերի պաշտպանության միջոցներ, որոնք վերահսկվում են ազգային իրավական համակարգի միջոցով` այսպիսով պետությանը Դատարանում ազատելով իր գործողությունների համար նախատեսված պատասխանատվությունից մինչև այն պահը, քանի դեռ նրանց մոտ հայտնվում է հնարավորություն գործը սեփական իրավական համակարգի միջոցով ղեկավարելու համար: Ապացուցման բեռը կրում է Կառավարությունը, որը հաստատում է, որ իրավական նորմերի պաշտպանության միջոցները հասանելի էին և՛ տեսությունում, և՛ գործնականում, իսկ հենց դա նշանակում է, որ այդ միջոցը կարող էր կիրառվել, կարող էր ապահովել դիմողների բողոքները (տե՛ս T. v. the United Kingdom [БП], № 24724/94, 1999թ. դեկտեմբերի 16, կետ 55): Բացի այդ, հոդված 35-ը պետք է կիրառվի պրակտիկ իրականության դրույթների արտացոլման համար, դիմողի իրավունքների և ազատության արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար, որոնք երաշխավորված են Կոնվենցիայով (տե՛ս Hilal v. the United Kingdom) (dec.), № 45276/99, 2000թ, փետրվարի 8):

205. Դատարանը վճռեց, որ իրավական նորմերի պաշտպանության հաջողության հասնելու կասկածները չէին ազատում դիմողներին այդ միջոցները սպառելու պարտականությունից (տե՛ս մասնավորապես Pellegrini v. Italy (dec.), № 77363/01, 2005թ. մայիս 26; MPP Golub v. Ukraine (dec), № 6778/05, 2005թ. հոկտեմբերի 18 և Milosevic v. the Netherlands) (dec), № 77631/01, 2002թ. մարտի): Դրա հետ մեկտեղ, երբեմն Դատարանը որոշում էր, որ, եթե փաստաբանը դիմողին տեղեկացնում էր գործի հեռանկարների բացակայության մասին, ապա տվյալ բողոքարկումը իրենից ոչ մի արդյունավետություն չէր ներկայացնում իրավական նորմերի պաշտպանության համար (տե՛ս Selvanayagam v. the United Kingdom (dec), № 57981/00, 2002թ. դեկտեմբերի 12; տե՛ս նաև H. v. the United Kingdom, որի մասին հիշատակվեց վերևում և McFeeley and others v. the United Kingdom գործը, № 8317/78, Հանձնաժողովի որոշում սկսած 1980թ. մայիսի 15, Որոշումներ և հաշվետվություններ (DR) 20, էջ. 44): Ճիշտ նույն կերպ դիմողներին չի կարելի դիտարկել որպես իրավական նորմերի պահպանման չսպառված ներքին միջոց, եթե դիմողը կարողանա դրսևորվել` բերելով համապատասխան օրինակներ ներքին դատական պրակտիկայից կամ այլ ապացույցներ, ինչն իրավական պաշտպանության հասանելի միջոցն է, որից նա չի օգտվում (տե՛ս Kleyn and Others v. the Netherlands [GC], №№ 39343/98, 39651/98, 43147/98 և 46664/99, կետ 156, ՄԻԵԴ 2003-VI, Salah Sheekh v. the Netherlands, № 1948/04, կետեր 121 և այլն, ՄԻԵԴ 2007-... (քաղվածքներ)):

206. Դատարանն ընդունում է, որ այն դեպքում, երբ դիմողի անձնական իրավիճակում կամ երկրի պայմաններում տեղի է ունենում ցանկացած էական փոփոխություն, ապա ըստ 353 կետի հետագա հրապարակումների Իմիգրացիոն կանոնները կարող են համարվել իրավական պաշտպանության արդյունավետ ներքին միջոց, որը դիմողը պարտավոր է սպառել: Դրա հետ մեկտեղ, այս գործում Դատարանը հիշեցնում է, որ Տրիբունալի կողմից ապաստարանի հատկացման հարցի քննումից հետո, քննեց մի շարք այլ դիմողների բողոք-դիմումները, ովքեր վիճարկում էին իրենց վտարումը դեպի Մոգադիշո: Մինչև АМ և АМ (Սոմալի) գործի որոշման կայացումը, Տրիբունալը վճռեց, որ իրավիճակը Մոգադիշոյում և Սոմալիում առհասարակ սպառնալի էր նրա համար, որ վերադարձող անձին ենթարկի լուրջ վտանգի, և որ մեծամասնական կլանի անդամները նախկինի պես կարող էին դիմել իրենց կլաններին պաշտպանություն ստանալու համար: Քանի որ առաջին դիմողի հայտարարությունն այն մասին, որ ինքը կլանային փոքրամասնության անդամ է, այդքան էլ ճշմարտանման չէր, իսկ երկրորդ դիմողը ընդունում էր, որ ինքը պատկանում էր մեծամասնական կլանին, ապա Դատարանն իրական չէր համարում այն հնարավորությունը, որ մինչև АМ և АМ (զինված հակամարտություն` ռիսկի կատեգորիաները), Սոմալի (AM & AM (armed conflict: risk categories) Somalia), CG [2008] UKAIT 00091), գործի վճռի կայացումը Ներքին գործերի նախարարության Պետական քարտուղարը կընդուներ հետագա ընդհանուր պնդումները դիմողների կողմից որպես նոր միջնորդություններ կացարան տրամադրելու համար:

207. АМ և АМ (Սոմալի) գործում ներգաղթյալների և կացարանների հարցերով Տրիբունալը սահմանեց, որ իրավիճակը Մոգադիշոյում էականորեն փոխվել է և այդ պատճառով քաղաքի բնակչության մեծամասնության համար այն արդեն չի համարվում անվտանգ վայր: Բացի այդ, Տրիբունալը նաև հայտնեց, որ կա հնարավորություն Մոգադիշոյից անվտանգ կերպով Սոմալիի այլ շրջաններ տեղափոխվելու համար: Այս եզրակացության հիման վրա Դատարանը հավանական էր համարում հետևյալը.անգամ եթե դիմողները կատարեին հետագա ցուցումները АМ և АМ (Սոմալի) գործի վճռի կայացումից հետո և եթե անգամ Պետական քարտուղարը գտներ, որ այդ ցուցումները կազմում էին նոր միջնորդություն ապաստանների հատկացման համար, ապա նման միջնորդությունը դրական համարել չէր լինի, քանի որ կհամարվեր, որ դիմողի մոտ կա Սոմալիի ներսում փախուստի այլընտրանքային տարբերակ:

208. Հետևաբար, այս գործի պայմանների դեպքում Դատարանը չէր համարում, որ Ներգաղթյալների իրավունքների HC 396-ի (փոփոխություններով) 353 կետը դիմողներին տալիս է իրավական նորմերի պաշտպանության հարցում հաջողության հասնելու համար ներքին արդյունավետ միջոց: Այդ իսկ պատճառով Դատարանը մերժում է Կառավարության փաստարկն այն մասին, որ դիմողը չի սպառել իրավական նորմերի պաշտպանության ներքին միջոցներն այն պատճառով, որ նրանք չեն կատարել Ներքին գործերի նախարարության Պետական քարտուղարի հետագա ցուցումները, երբ իրավիճակը Սոմալիում վատացել էր:

209. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ երկրորդ դիմողը չի սպառել իրավական նորմերի պաշտպանության ներքին միջոցները, որ նա հայց չի ներկայացրել որոշման վերանայման հետ կապված, Դատարանը հիշեցրեց, որ փախստականների հարցերով Իրավաբանական կենտրոնի ավագ իրավաբանը և փորձառու իրավաբանը դիմողին մատնանշել էին, որ նման հայցը հաջողության իրական շանսեր չէր ունենա: Դատարանը նշում է, որ և՛ իրավաբանը, և՛ փաստաբանը, ովքեր աշխատում էին երկրորդ դիմողի հետ, համարվում էին որակավորված և փորձառու մասնագետներ ներգաղթյալների և կացարանների տրամադրման հարցով: Այս պայմաններում Դատարանն առանց տատանվելու եզրակացրեց «հեղինակավոր իրավաբանական կարծիք-ի առկայության մասին, որ գործի վերաքննությունը չէր ունենա դրական արդյունք:

210. Այդ իսկ պատճառով, Դատարանը նաև մերժեց Կառավարության հայտն այն մասին, որ երկրորդ դիմողը չի սպառել իրավական նորմերի պաշտպանության արդյունավետ միջոցներն այն պատճառով, որ չի դիմել Դատարան` Տրիբունալի որոշումը վերանայելու պատճառով:

211. Վերջապես, Դատարանը հիշեցնում է, որ Կառավարությունը հայտնել է նաև, որ դիմողների բողոքները կրում են առանձնահատուկ բնույթ: Դատարանը գտավ, որ այդ հայցը առաջացնում է հարցեր, որոնք սերտորեն կապված են գործի էության հետ: Այդ իսկ պատճառով Դատարանը կուսումնասիրի այդ հայցը գործի բնույթի քննարկման դեպքում (տես ներքևում): Դատարանն այնուհետև նշում է, որ բողոքը չի համարվում անընդունելի ինչ-որ ուրիշ պատճառների համար: Այդ ամենի ուժով բողոքը պետք է համարվի ընդունելի:

B. Հանգամանքները

1. Ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են արտաքսման գործերում

212. Համաձայն սահմանված դատական պրակտիկայի` Պայմանավորվող Կողմերն իրավունք ունեն համաձայն միջազգային իրավունքի և իրենց պայմանագրային պարտականությունների, այդ թվում և ըստ Կոնվենցիայի, վերահսկել օտարերկրացիների տեղափոխությունը, ապրելու պայմանները և վտարումը (Նner v. the Netherlands) [GC], № 46410/99, կետ 54, ՄԻԵԴ 2006-....; Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 մայիսի 1985 թ., սերիա А, № 94, էջ 34, կետ 67; Boujlifa v. France), 1997թ. հոկտեմբերի 21, Զեկույցների ժողովածու, 1997-VI, էջ 2264, կետ 42): Քաղաքական ապաստանի տրամադրման հարցը չէր քննարկվում ո՛չ Կոնվենցիայով, ո՛չ էլ Արձանագրություններով (տե՛ս Salah Sheekh գործը, որը նկարագրվեց վերևում, կետ 135 և այլ հեղինակավոր աղբյուրներ): Դրա հետ մեկտեղ, մասնակից պետության կողմից վտարումը կարող է առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ կապված հարցեր, եթե ունեցած էական հիմնավորումներով համարենք, որ վտարման դեպքում տվյալ անձին սպառնում է 3-րդ հոդվածին հակասող դաժան վերաբերմունքի ռիսկ: Այս դեպքում, հոդված 3-ը պահանջում է չվտարել տվյալ անձին նմանատիպ երկիր (Saadi v. Italy [GC], № 37201/06, կետ 125, 2008թ. փետրվարի 28): Քանի որ հարձակումների և անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը կրում է բացարձակ բնույթ անկախ զոհերի վարքագծից, ապա իրավախախտման բնույթը նշանակություն չի ունենում 3-րդ հոդվածի նպատակների համար (տե՛ս Chahal v. the United Kingdom գործը, 1996թ. նոյեմբերի 15, Զեկույցների ժողովածու, 1996-V, կետ 79; և վերը նշված գործը` Saadi v. Italy, կետ 127). Հետևաբար, դիմողների վարքագիծը, որքան էլ որ անցանկալի կամ վտանգավոր լիներ, չէր կարող ուշադրության արժանանալ (Saadi v. Italy [GC], կետ 138).

213. Էական հիմնավորումների առկայության գնահատականը համարել, որ դիմողը ենթարկվում է նման վտանգների, պահանջում է Դատարանի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պայմանների կիրառությունը (Mamatkulov and Askarov v. Turkey) [GC], №№ 46827/99 և 46951/99, կետ 67, ՄԻԵԴ 2005-I): Այս նորմերը ենթադրում էին, որ դաժան վերաբերմունքը, որի հետ ըստ դիմողի կբախվի ինքը վերադարձի դեպքում, պետք է հասնի որոշակի նվազագույն մակարդակի, որպեսզի ընկնի 3-րդ հոդվածի գործողությունների տակ: Սրա գնահատումը կրում է հարաբերական բնույթ, քանի որ տեղի է ունենում գործի բոլոր հանգամանքների քննմամբ (Hilal v. the United Kingdom, № 45276/99, կետ 60, ՄԻԵԴ 2001-II). Հումանիտար իրավունքի բացարձակ բնույթի հետևանքով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը կարող է կիրառվել այն դեպքում, եթե վտանգը գալիս է անձից կամ խմբավորումից, ովքեր չեն համարվում պետական պաշտոնակատար անձիք: Դրա հետ մեկտեղ, սակայն, անհրաժեշտ է ապացուցել, որ վտանգն իրական է և որ իշխանությունները ընդունակ չեն վերացնելու այն` տալով պատշաճ օգնություն (H.L.R. v. France, 1997թ. ապրիլի, Զեկույցների ժողովածու, 1997-III, կետ 40).

214. Իրական վտանգի գոյության գնահատականը պետք է լինի զգուշավոր (տե՛ս Chahal v. the United Kingdom, 1996թ. նոյեմբերի 15, Զեկույցների ժողովածու, 1996-V, կետ 96; և վերը նշված գործը` Saadi v. Italy, կետ 128): Ըստ էության հենց դիմողը պետք է տրամադրի ապացույցներ, որոնք կարող են ապացուցել հիմնավորումների առկայությունը, որ չափորոշիչների իրականացման դեպքում, որի հիմքում էլ բողոք է ներկայացվում, նրան սպառնում է 3-րդ հոդվածի դրույթների հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգ (տե՛ս N. v. Finland, № 38885/02, կետ 167, 2005թ. հուլիսի 26): Եթե նման ապացույց է ներկայացվում, ապա Կառավարության առաջադրանքը դառնում է նրա հետ կապված հարաբերություններում կասկածների փարատումը:

215. Եթե Դատարանում գործի քննության ժամանակ դիմողը դեռևս արտահանձնված կամ վտարված չէ, ապա համապատասխան ժամանակամիջոցը համարվում է դատական լսումների ժամանակահատված (տե՛ս վերոնշված Saadi v. Italy, կետ 133): Անհրաժեշտ է իրականացնել իրավիճակի ամբողջական և հեռանկարային գնահատում, քանի որ իրավիճակը երկրում կարող է ժամանակի ընթացքում փոխվել: Նույնիսկ այն դեպքում, երբ պատմական դրույթները հետաքրքրություն էին առաջացնում, քանի որ կարող էին լույս սփռել տվյալ իրավիճակի և նրա հնարավոր զարգացման վրա, այդ պահին վճռորոշ դեր էին խաղում այն պայմանները, որոնք գործում էին հենց այդ պահին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել այն տեղեկատվությունը, որը ի հայտ է գալիս իշխանության ազգային մարմինների կողմից վերջնական վճիռ կայացնելուց հետո (տե՛ս Salah Sheekh գործը, որի մասին խոսվեց վերևում, կետ 136):

216. Վերը նշված սկզբունքները և մասնավորապես գործի բոլոր փաստերի ուսումնասիրությունը պահանջում է, որ այդ գնահատականը կենտրոնացված լինի դիմողին իր հայրենիք վտարելու հետևանքների ուսումնասիրության վրա: Դա էլ իր հերթին հարկ է քննել դիմողի ընդհանուր իրավիճակի, ինչպես նաև անձնական պայմանների ֆոնի վրա (Vilvarajah and Others v. the United Kingdom, 1991թ. հոկտեմբերի 30, սերիա А, № 215, կետ 108): Այս առումով այնտեղ, որտեղ նպատակահարմար է, Դատարանը հաշվի կառնի` գոյություն ունի արդյոք տվյալ երկրում բռնության ընդհանուր իրավիճակ:

217. Vilvarajah and Others v. the United Kingdom գործում Դատարանը, ինչպես և սպասվում էր, ենթադրեց, որ ինքն իրենով ընդհանուր անկայունության իրավիճակն առաջացնելու է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ միայն այն դեպքում, եթե ապացույցներ գտնվեն, որ դիմողի անձնական վիճակը ավելի վատ է, քան նրա խմբի մյուս անդամներինը (տե՛ս վերոնշյալ Vilvarajah v. the United Kingdom, կետ 111): Սակայն, N.A. v. the United Kingdom գործում Դատարանն ուղղակիորեն հաշվի առավ իր ավելի վաղ ընդունած որոշումը Vilvarajah and Others v. the United Kingdom գործի նկատմամբ և եզրակացրեց, որ այն պետք չէ մեկնաբանել որպես դիմողից առանձնահատուկ տարբերակիչ գծերի հաստատման պահանջում, եթե նա կարողանա ապացուցել, որ երկրում ընդհանուր բռնության իրավիճակը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները (տե՛ս վերոնշյալ գործը` N.A. v. the United Kingdom, կետեր 115–116): Պնդել, որպեսզի նման դեպքերում դիմողը մատնանշի այդպիսի առանձնահատուկ տարբերակիչ գծերի գոյությունը, կնշանակեր ստեղծել պաշտպանություն, որը նախատեսված էր 3-րդ հոդվածով (տե՛ս վերոնշյալ գործը` N.A. v. the United Kingdom, կետ 116): Բացի այդ, նման եզրակացությունը կասկածի տակ կդներ 3-րդ հոդվածի բացարձակ բնույթը, որը պարունակում է հարձակումների և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի բացարձակ մերժում:

218. Այսպիսով, N.A. v. the United Kingdom գործի վճռի ընդունումից հետո միակ հարցը, որը Դատարանը պետք է քններ վտարման գործում, կայանում էր հետևյալում. դատարանի կողմից քննվող գործի բոլոր իրավիճակներում են արդյո՞ք ներկայացված բոլոր հիմնավորումներն այն մասին, որ համարեն, որ հայրենիք վերադառնալու դեպքում դիմողը կենթարկվի իրական վտանգի, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը: Եթե նման վտանգի գոյությունը հաստատվի, ապա դիմողի վտարումն անպայմանորեն կխախտի 3-րդ հոդվածը, անկախ նրանից, թե պայմանավորված է արդյո՞ք այդ վտանգը բռնության ընդհանուր իրավիճակով, դիմողի անձնական բնութագրով կամ այդ երկու տարրերի համադրությամբ: Պարզ է սակայն, որ ընդհանուր բռնության ամեն իրավիճակ չէ, որ նման վտանգ է ծնում: Ընդհակառակը, Դատարանը հստակեցրեց, որ բռնության ընդհանուր մակարդակը, կունենա բավարար մակարդակ այն բանի համար, որպեսզի ստեղծի նման վտանգ, միայն «ամենածայրահեղ դեպքերում», որտեղ դաժան վերաբերմունքի իրական վտանգը գոյություն ունի արդեն այն բանի ուժով, որ տվյալ անձը նման վտանգի է ենթարկվում վերադառնալու դեպքում (նուն տեղում, կետ 115):

219. Համապատասխանաբար, այս գործում Դատարանը պետք է ստուգի, ներկայացված են արդյո՞ք էական հիմնավորումներ այն մասին, որ վտարման դեպքում դիմողներին կարող է սպառնալ դաժան վերաբերմունքի արժանանալու իրական վտանգ, ինչը հակասում է 3-րդ հոդվածին: Ընդ որում` նա սկզբում քննելու է ընդհանուր իրավիճակն ինչպես Մոգադիշոյում, որը պետք է դառնա նրանց հետ վերադառնալու կետը, այնպես էլ Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածների այլ շրջաններում, իսկ այնուհետև ուշադրությունը կկենտրոնացնի քննարկելու վերադարձի մանրամասն հետևանքները ամեն դիմողի դեպքում առանձին: Սակայն մինչև Դատարանը կկարողանա գնահատել ռիսկերը վերադառնալուց հետո, նա պետք է քննի երկու նախաքննական հարցեր, որոնք ծագում են այս գործում` առաջին` Կոնվենցիայի 3-րդ և Որակավորված դիրեկտիվի 15-րդ հոդվածների միջև եղած կապը, երկրորդ` այն կշիռը, որը պետք է հաղորդել երկրների զեկույցներին, որոնք հիմնավորվում են հիմնականում տեղեկատվության վրա, որը ստացվում է անանուն աղբյուրների կողմից:

2. Կոնվենցիայի 3-րդ և Որակավորման Դիրեկտիվի 15-րդ հոդվածի միջև կապը

(a) Կողմերի փաստարկները

220. Դիմողները նշում էին, որ 15 (с) հոդվածը, անկասկած, նախատեսված է ստուգել այն իրավիճակները, որոնցում բացակայում է պաշտպանությունը, որը նախատեսված է և՛ Որակավորման Դիրեկտիվի 15 (b), և՛ Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով: Այդ իսկ պատճառով նրանք համաձայնեցին, որ կարող են լինել որոշակի իրավիճակներ, որոնցում կյանքի լուրջ սպառնալիքը կամ անհատի քաղաքացիական անձը, անխնա բռնության հետևանքով ոչ ավել, ոչ պակաս բավարար չի լինի այն բանի համար, որպեսզի համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Դրա հետ մեկտեղ, նրանք հայտնեցին, որ նրանց ենթադրյալ վտարման համատեքստում կառուցվող վտանգն այնպիսին է, որ N.A. v. the United Kingdom գործում նրա մակարդակը բավականին բարձր է:

221. Կառավարությունը հայտնեց, որ և՛ Եվրոպական դատարանը Էլգաֆաջի գործում, և՛ Վերաքննիչ դատարանը QD (Iraq) v Secretary of State for the Home Department գործում, ճշտորեն բռնեցին այն դիրքորոշումը, որ Որակավորված դիրեկտիվի 15(с) հոդվածը տարբերվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածից, և որպես այդպիսին, թույլ է տալիս Եվրոպական Միության անդամ-պետություններին օգնել այն անձանց, ովքեր ունեն կացարանի, պաշտպանության կարիք, և համապատասխանում են 3-րդ հոդվածով հաստատված նվազագույն դրույթներին:

222. Մասնավորապես, Կառավարությունը հաղորդեց, որ այս մեկնաբանությունը համաձայնեցվում է Որակավորված դիրեկտիվի ընդհանուր նպատակի հետ, որը կայանում է նրանում, որպեսզի հնարավոր լինի ապահովել «երեք երկրների քաղաքացիների կամ առանց քաղաքացիության անձանց, որպես փախստականներ, կամ անձանց, ովքեր այս կամ այն պատճառով կացարանի կարիք ունեն կամ զգում են միջազգային օգնության կարիք, որակավորման նվազագույն ստանդարտներ»: Որպես այդպիսին, այն համադրում է ավանդական քննադատությունը, որը կա Ժնևյան կոնվենցիայում, «լրացուցիչ պաշտպանական կարգավիճակ» հասկացության հետ, որում ԵՄ-ի անդամ-պետությունների միջազգային պարտականությունները, որոնք հաստատվել էին մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, համակցված են լայնամասշտաբ հումանիտար պրակտիկայով, որն ընդունվել է ԵՄ-ի անդամ-պետությունների կողմից, ովքեր ակնհայտ կերպով զգում են օգնության կարիք և ոչ պարտադիր կերպով ընկնում են վերը նշված կոնվենցիաներից որևէ մեկի ազդեցության տակ:

223. Այն հանգամանքը, որ Եվրոպական Միությունն ընդունել է լրացուցիչ պաշտպանության համար նախատեսված ավելի մասշտաբային մոտեցում, դա դեռ չի նշանակում, որ դա պետք է պարտադիր կերպով վերագրվի 3-րդ հոդվածին: Դա չդարձավ նպատակ Դիրեկտիվի ընդունման համար, որում, անպայման, ընտրված է գործողությունների առավել լայն ոլորտ, քան Կոնվենցիայում է: Կառավարությունը շուտով հայտարարեց, որ Եվրոպական Միության կողմից ընդունված առավել լայն օգնության ստանդարտը կարող է տեղին չլինել Եվրոպայի Խորհրդի առավել լայն շրջանի անդամների համար, հատկապես պայմանավորվող պետությունների համաձայնության ուղղակի բացակայության դեպքում:

224. Հաշվի առնելով դա` Կառավարությունը հայտարարեց, որ Որակավորված դիրեկտիվի խիստ դրույթները թեթևացել են մի շարք բացառությունների միջոցով, որոնք նշված են 17-րդ հոդվածում և կախված են մարդկանց վարքագծից: Դրա հետ մեկտեղ, սակայն, եթե 15(с) հոդվածը համակցվեր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, ապա այդ բացառությունները նման ձևով չէին մտնի նրա մեջ:

(b) Դատարանի գնահատականը

225. Elgafaji-ի գործում Եվրոպական Դատարանը վճռեց, որ 15(с) հոդվածը կխախտվի, եթե գոյություն ունեցող հիմնավորումները համարվեն, որ համապատասխան երկիր վերադարձի դեպքում բնակիչը, բացառապես միայն այդ շրջան կամ այդ երկիր վերադառնալու դեպքում բախվում է լուրջ վտանգի ենթարկվելու իրական ռիսկի հետ: Որպեսզի կանխվի նման ռիսկը, տվյալ անձը պարտավոր չէ կոնկրետ հետապնդումների հետ կապված ներկայացնել ապացույցներ, որոնք վերաբերում էին անձնական իրավիճակներին (տե՛ս Elgafaji-ի գործը, կետ 35): Առանց այդ էլ Եվրոպական դատարանը գտնում էր, որ նման իրավիճակը «բացառություն» է լինելու և որքան դիմողն ավելի շատ կարողանա ցույց տալ, որ ենթարկվում է կոնկրետ հետապնդումների, այդքան ցածր կլինի նրա նկատմամբ անխնա բռնության մակարդակը, որի դեպքում նա իրավունք ունի ստանալու համապատասխան լրացուցիչ պաշտպանություն (տե՛ս. վերոնշյալ Elgafaji-ի գործը, կետ 39):

226. Դատարանի իրավասությունը սահմանափակված է Կոնվենցիայի մեկնաբանությամբ, այդ իսկ պատճառով տեղին չէ սեփական կարծիքն արտահայտել Որակավորված դիրեկտիվի 15(с) հոդվածի գործողությունների ծավալի կամ ոլորտի մասին: Սակայն, հիմնվելով Elgafaji-ի գործում Եվրոպական դատարանի մեկնաբանության վրա, Դատարանը համոզված չէր, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ի տարբերություն NA-ի, չի ապահովում պաշտպանությունը, որը համադրվում է այն պաշտպանության հետ, որը ներկայացված է Դիրեկտիվում: Մասնավորապես, Դատարանը նշում է, որ ճեղքվածքը, որը հաստատվել է այդ երկու դրույթների վրա, բացառիկ հանգամանքներում ընդհանուր բռնության իրավիճակում կարող է հասնել այնպիսի մակարդակի, որ ցանկացած անձ, վերադառնալով այդ շրջան, կենթարկվեր վտանգի:

3. Զանգվածը, որը պետք է հանձնվի Նայրոբիում փաստերի հաստատման առաքելությանը

(a) Կողմերի փաստարկները

227. Դիմողները պնդում էին, որ NA. v. the United Kingdom գործից հետո, № 25904/07, կետեր 118-122, 2008թ. հուլիսի 17, փաստերի հաստատման առաքելության հաշվետվությանը պետք է տալ ոչ շատ մեծ զանգված կամ առհասարակ մերժել այն, քանի որ առաքելությունը չէր հասել Սոմալի, կապ չէր հաստատել ոչ մի սոմալացու հետ, իսկ «աղբյուրների» մեծ մասը անանուն էին, անվանված միայն որպես «միջազգային NGO», «դիվանագիտական աղբյուր» կամ «անվտանգության հարցերով խորհրդատուներ»: Չէր ներկայացվել ոչ մի տեղեկատվություն Սոմալիում այդ աղբյուրների առկայության, համապատասխան կազմակերպություններում դրանց ունեցած դերի կամ աշխատանքների տեսակի մասին, որը նրանք կատարում էին (եթե առհասարակ կատարում էին): Սա առաջացնում է առանձնահատուկ մտահոգություն, հաշվի առնելով, որ Սոմալիում գոյություն ունեին շատ քիչ թվով միջազգային NGO-ներ և դիվանագիտական առաքելություններ:

228. Ի պատասխան` Կառավարությունը հայտարարեց, որ նման քննադատությունն անտեղի էր և չարդարացված: Չնայած այն հաստատեց, որ դիվանագիտական առաքելությունը չի այցելել Սոմալի, Կառավարությունը հայտարարեց, որ դա արվել է Արտաքին գործերի նախարարության հանձնարարականով և Համագործակցության գործերով, որը զգուշացրել էր բրիտանացիներին դեպի Սոմալի անցանկալի ուղևորությունների մասին: Դրա փոխարեն առաքելությունը գնացել էր Նայրոբի, որտեղ տեղակայված էր ՄԱԿ-ի աֆրիկյան շտաբ-բնակարանը, որտեղ նկատվում է միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ամենաբարձր կոնցենտրացիան, որոնք աշխատում էին Սոմալիում և ամեն օր հետևում էին այդ երկրում տեղի ունեցող իրավիճակին: Նայրոբիում առաքելությունը կարողացավ զրուցել մի շարք մարդկանց հետ, ովքեր վերջերս էին վերադարձել Սոմալիից, ընդ որում` նրանցից մի քանիսը Սոմալիում էին մնացել մի քանի շաբաթ այն ժամանակահատվածում, որն անմիջապես նախորդում էր առաքելության գալուն:

229. Կառավարությունը հաստատեց նաև, որ աղբյուրների մեծամասնությունը հաշվետվությունում նշված չեն: Դրա հետ մեկտեղ նա հայտնեց, որ անանունությունը երաշխավորված էր աղբյուրների խնդրանքով, քանի որ նրանք անհանգստացած էին հնարավոր վտանգների համար և խնդրեցին Դատարանին հաշվի առնել այն փաստը, որ աղբյուրները, որոնք մեջբերված էին Նորվեգիայի ներգաղթյալների Ղեկավարման հաշվետվությունում, նույնպես անանուն էին:

(b) Դատարանի գնահատականը

230. Գնահատելով այն զանգվածը, որին պետք է տալ երկրի մասին նյութը` անհրաժեշտ է հաշվի առնել նրա աղբյուրը, մասնավորապես նրա անկախությունը, վստահությունը և օբյեկտիվությունը: Ինչը վերաբերում է զեկույցներին, ապա էական գործոններ են համարվում հեղինակությունը և հեղինակի համբավը, քննությունների լրջությունը, որոնց արդյունքների հիման վրա էլ կազմվել են զեկույցները, և նրանց հաստատումն այլ աղբյուրների կողմից (Saadi v. Italy [GC], № 37201/06, կետ 143, ՄԻԵԴ 2008-..., և վերոնշյալ գործը NA. v. the United Kingdom, կետ 120):

231. Դատարանն ընդունում է նաև, որ հարկ է հաշվի առնել երկրում նյութի հեղինակի ներկայության և նրա կողմից զեկույցի կազմման հանգամանքը: Այս հարաբերությունում Դատարանը նշում է, որ պետությունն իր դիվանագիտական առաքելությունների և նրանց տեղեկատվություն հավաքելու հնարավորության օգնությամբ հաճախ կարող է գտնել նյութ, որը հնարավոր է միանգամայն համապատասխան է Դատարանի կողմից քննվող գործի համար: Դատարանը գտնում է, որ նման քննարկում պետք է կիրառվի, ընդ որում` էլ ավելի մեծ հիմնավորմամբ նաև ՄԱԿ-ի մարմինների նկատմամբ` հատկապես հաշվի առնելով նրանց անմիջական մուտքը երկրի կարևոր նշանակության ղեկավարությունը, ինչպես նաև նրանց կողմից անհրաժեշտ վայրերում ստուգում և գնահատում անցկացնելու ունակությունը, որը չեն կարող անել պետությունը և ոչ կառավարական մարմինները:

232. Դատարանն ուշադրություն է արժանացնում մի շարք դժվարություններ, որոնց հետ կառավարությունը և NGO-ն բախվում են վտանգավոր և անկայուն իրավիճակներում տեղեկատվություն հավաքելու ժամանակ: Դատարանը համաձայն է, որ միշտ չէ, որ հնարավոր է քննություն անցկացնել հակամարտության օջախից որոշակի հեռավորության վրա և նման դեպքերում հնարավոր է հարկ լինի հիմնվել այն տեղեկատվության վրա, որն ապահովված է աղբյուրների կողմից, անմիջականորեն ծանոթ իրավիճակներից: Այդ իսկ պատճառով Դատարանը չի մերժի զեկույցը միայն այն պատճառով, որ նրա հեղինակը չի եղել ուսումնասիրվող շրջանում, այլ դրա փոխարեն հիմնվում է այն տեղեկատվության վրա, որը ներկայացվում է աղբյուրների կողմից:

233. Մյուս կողմից, եթե զեկույցն ամբողջությամբ հիմնված է այն տեղեկատվության վրա, որը ստացվել է աղբյուրներից, ապա Դատարանը կգնահատի զանգվածը, որը պետք է տալ նրանց վկայություններին, այդ աղբյուրների հեղինակության և համբավի և այդ շրջաններում նրանց գտնվելու մակարդակի վրա: Դատարանն ընդունում է, որ օրինական անհանգստության դեպքում անվտանգության հարաբերություններում աղբյուրները կարող են մնալ անանուն: Դրա հետ մեկտեղ, համապատասխան շրջաններում տեղեկատվության աղբյուրների գործունեության բնույթի բացակայության դեպքում Դատարանը գործնականորեն անհնարին կհամարի դրանց իրավացիության գնահատումը: Հետևաբար, մոտեցումը, որը կընտրի Դատարանը, կախված կլինի աղբյուրների տեսակների և նմանացած տեղեկատվության աղբյուրների համաձայնեցվածությունից: Եթե աղբյուրների եզրակացությունները համընկնում են երկրի մասին այլ տեղեկությունների հետ, ապա նրանց վկայությունները կարող են ունենալ հաստատող նշանակություն: Դրա հետ մեկտեղ, Դատարանը սովորաբար զգուշավորություն է ցուցաբերում անանուն աղբյուրների տեղեկատվությունների հաղորդման դեպքում, ովքեր չեն համաձայնվում մնացած տեղեկատվության հետ, որը կա նրա տրամադրության տակ:

234. Սույն գործով Դատարանը նշում է, որ աղբյուրների նկարագրությունը, հիմնված փաստահավաք առաքելության վրա, մշուշոտ է: Ինչպես նշում էին դիմողները, «աղբյուրների» մեծ մասը, ինչպիսիք են «միջազգային NGO-ն», «դիվանագիտական աղբյուրները» կամ «անվտանգության հարցերով խորհրդատուները», մտահոգված էին: Նման նկարագրությունները չեն պարունակում նշումներ աղբյուրի հեղինակության կամ համբավի մասին կամ Սոմալիի հարավային և կենտրոնական շրջաններում նրանց ներկայության մակարդակի մասին: Դա հատկապես շատ կարևոր է դիտարկվող գործում, որտեղ ընդունվում է, որ միջազգային NGO-ների և դիվանագիտական աղբյուրների ներկայությունը Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում սահմանափակ է: Այդ իսկ պատճառով Դատարանը չի կարող անցկացնել աղբյուրների իրավացիության գնահատում և, հետևաբար, եթե նրանց տեղեկատվությունը չի հաստատվում կամ հակասական է, Դատարանը չի կարող նրան էական կշիռ տալ:

4. Անվտանգության իրավիճակը Մոգադիշոյում

(a) Կողմերի փաստարկները

235. Դիմողները պնդում էին, որ 2009 թվականի հունվարին Մոգադիշոյից եթովպիական զորքերի դուրս բերումից հետո էլ ավելի աճեց բռնությունը: Human Rights Watch-ը նշում էր, որ Մոգադիշոն մասերի էր բաժանվել «անկանոն պատերազմի» հետևանքով, իսկ UNHCR-ը հայտնում էր, որ և՛ Ալ-Շաբաաբը, և՛ Հիզբուլ Իսլամը մեղադրվում էին խաղաղ բնակչությանը որպես կենդանի զրահ օգտագործելու մեջ: 2010 թվականին փախստականների հարցերով զբաղվող Տրիբունալը AM (Սոմալի) գործում հաստատեց, որ իրավիճակը Մոգադիշոյում այնպիսին էր, որ ամեն մարդ, լինի հայտնի բիզնեսմեն կամ ընդդիմության բարձրաստիճան գործիչ կամ սովորական խաղաղ բնակիչ, վտանգի է ենթարկվելու այն դեպքում, եթե հետ վերադառնա Սոմալի (տե՛ս 66-րդ կետը).: Տեղեկատվությունը, որը ստացվել էր AM (Սոմակի) գործի վճռից հետո, ցույց տվեց, որ այդ ժամանակից սկսած գործի վիճակը վատացել էր (տե՛ս, օրինակ, 121, 123 և 127 կետերը):

236. Դիմողները պնդում էին, որ Մոգադիշոյի խաղաղ բնակչության զոհերի թիվը փոփոխության չէր ենթարկվում, իսկ բնակչության մակարդակը միայն ավելանում էր: Նրանք ստացել էին քաղաքացի, իրավաբան Կախիյե Ալիմայի վկայություններն այն մասին, որ նոր ուգանդական զորքերի միջոցով Միջանկյալ դաշնային կառավարությունը AMISOM-ի օգնության դեպքում, պարտավորվում է անցնել հարձակման և գրավել Մոգադիշոյի այն հատվածները, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից: Նրան հայտնեցին նաև, որ մահապարտների կողմից ահաբեկչության իրականացումից հետո Մոգադիշոյի միջազգային օդանավակայանն ամեն օր ենթարկվում էր հրաձգության և ռմբակոծության:

237. Դիմողներն այդ իսկ պատճառով կարծում էին, որ անխնա բռնությունը Մոգադիշոյում ներկա պահին գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որ վտանգ է ստեղծում այդտեղ ապրող ցանկացած մարդու կյանքի համար:

238. Կառավարությունը հայտարարեց, որ, հղում կատարելով երկրի իրավիճակի մասին վերջին ստացված տեղեկություններին, պարզ է դառնում, որ Մոգադիշոն ոչ մի դեպքում չի համարվում «փակ շրջան»: Ընդհակառակը, մի շարք աղբյուրներ ընդգծում էին, որ չնայած վտանգին, Մոգադիշոյում դեռևս կային տեղեր, որտեղ իրավիճակը բավականին նորմալ էր, իսկ խաղաղ բնակչության համար ռիսկը, ինչպես ենթադրվում էր, կայանում էր խաչաձև կրակների տակ ընկնելը, այլ ոչ թե կոնկրետ հետապնդումները (տե՛ս կետ 87):

239. Կառավարությունը հայտնեց նաև, որ Ալ-Շաբաաբը օտարերկրացի ջիհադիստների ազդեցության տակ անցավ գործողությունների ավելի բարդ մեթոդների, որի հետևանքով խմբավորման կողմից ստեղծված ռիսկերը փոքրացան: Մասնավորապես, Կառավարությունն անդրադարձավ փաստերի հաստատման վեջին առաքելությանը, որը ցույց էր տալիս, որ Ալ-Շաբաաբն այժմ իր գրոհներն ուղղում է ընդդեմ Միջանկյալ դաշնային կառավարության և AMISOM-ի (տե՛ս կետ 83): Կառավարությունը նաև անդրադարձավ Նորվեգիայի ներգաղթյալների ղեկավարման զեկույցին, որում նշված էր, որ չնայած Մոգադիշոյի տարբեր շրջաններում, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբի կողմից, պայմանները շատ տարբեր էին, այնուամենայնիվ նկատվում էին որոշակի դրական նշաններ (տե՛ս կետ 115):

240. Հետևաբար, Կառավարությունը հաստատում է, որ չկա ոչ մի հիմնավորում համարելու, որ դեպի Մոգադիշո դիմողի վտարումը կստեղծի նրա հետ դաժան վերաբերմունքի իրական վտանգ, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:

(b) Դատարանի գնահատականը

241. Այս գործում դիմողները հաստատում էին, որ Մոգադիշոյում տեղի ունեցող անխնա բռնությունը հասել է բավարար մակարդակի այն բանի համար, որ կարողանա իրական վտանգ տակ դնել ցանկացած քաղաքացու կյանքը, ով գտնվում է մայրաքաղաքում: Չնայած Դատարանն ավելի վաղ նշել էր, որ միայն «ամենածայրահեղ դեպքերում» է ընդհանուր բռնության իրավիճակը հասնում բավարար մակարդակի, որպեսզի կարողանա ստեղծել այդպիսի վտանգ, նա չտվեց հետագա ցուցումներ այն մասին, թե ինչպես է պետք գնահատել հակամարտության մակարդակը: Դրա հետ մեկտեղ Դատարանը հիշեցրեց, որ փախստականների հարցերով Տրիբունալը պետք է անցկացնի նմանատիպ գնահատում AM և AM (Սոմալի) (տե՛ս վերևում) գործի համար, և դրա հետ մեկտեղ նա սահմանեց հետևյալ չափանիշները. առաջին հերթին, արդյոք հակամարտության կողմերը կիրառո՞ւմ են ռազմական գործողությունների այնպիսի մեթոդներ և ռազմավարություն, որը բարձրացնում է խաղաղ բնակչության շրջանում մահացության թիվը, երկրորդ` արդյոք այդպիսի մեթոդների և (կամ) մարտավարությունների կիրառությունը կրում է համընդհանուր բնույթ, երրորդ` արդյո՞ք ռազմական գործողություններն ունեն տեղային կամ լայնամասշտաբ բնույթ, և վերջապես` խաղաղ բնակչության մահացության, վիրավորվածության և տեղահանման ի՞նչ թվաքանակ է գրանցվել:Չնայած այդ չափանիշները դիտարկվում էին որպես սպառվող ցանկ, որը պետք է կիրառվի վերջին բոլոր գործերում, այս գործի համատեքստում Դատարանը համարեց, որ նրանք ձևավորում են պատշաճ միջոցներ Մոգադիշոյում բռնության մակարդակի գնահատման համար:

242. Կասկած չկա, որ 2008 թվականի վերջին Մոգադիշոն չէր համարվում անվտանգ վայր իր բնակչության մեծամասնության կյանքի համար: Սոմալիի մասին իր վերջին սահմանումում (AM և AM (Սոմալի) տե՛ս վերևում) այդ ժամանակվա փախստականների հարցերով Տրիբունալն ուշադիր կերպով ուսումնասիրեց ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հարցը, անվտանգության իրավիճակը և բնակչության տեղափոխության մասշտաբները, և վճռեց, որ Մոգադիշոյի զինված հակամարտությունն իրենից ներկայացնում է անխնա բռնության այնպիսի մակարդակ, որ բնակչության մեծամասնությունը ենթարկվում է լուրջ վտանգների ռիսկի: Դրա հետ մեկտեղ, նա չէր բացառում, որ կարող են լինել որոշակի անձիք, որոնց փոփոխվող փաստերի արդյունքում կարելի է համարել քաղաքում անվտանգ ապրողներ, օրինակ, եթե նրանք ունեն սերտ կապեր Մոգադիշոյի ազդեցիկ գործիչների հետ, ինչպիսիք են հայտնի բիզնեսմենները կամ բարձրաստիճան պաշտոնյաները:

243. Օբյեկտիվ տեղեկատվությունը, ինչպես ներկայացվել էր, թույլ էր տալիս համարել, որ 2009 թվականին իրավիճակը Մոգադիշոյում բարելավվեց: Իր «Օպերատիվ կառավարման նշումներում» Սահմանապահ և իմիգրացիոն հարցերով գործակալությունը 2010 թվականի հուլիսի 1-ից նշեց, որ կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումների թուլացումը բերեց խաղաղ բնակչության մահացության թվաքանակի կրճատման (տե՛ս կետ 99): Այս եզրակացությունը ստացավ որոշակի հաստատում Նորվեգիայի ներգաղթյալների ղեկավարման տեղեկատվական Կենտրոնի զեկույցում, որտեղ նշված էր, որ չնայած խաղաղ բնակչությունն ամեն դեպքում դառնում է անխնա բռնության զոհ, միևնույն է դա տեղի է ունենում «մի քանի անգամ ավելի փոքր մակարդակով, քան առաջ էրե (տե՛ս կետ 111):

244. Դրա հետ մեկտեղ, վերջին տեղեկությունները վկայում էին այն մասին, որ հակամարտության բոլոր հիմնական կողմերը շարունակում էին մասնակցել անխնա բռնությանը` իրականացնելով բազմաթիվ ականանետային կրակոցներ Մոգադիշոյի խիտ բնակեցված շրջաններում, հաշվի չառնելով այնտեղ բնակչության ներկայությունը: Բացի այդ, բոլոր կողմերը ենթադրում էին կիրառել ականանետեր առանց կրակի շտկման սարքերի` վարելով անկանոն ականանետային կրակ հակառակորդի ուղղությամբ կամ կրակի տակ առնելով այնպիսի շրջաններ, ինչպիսին էր Բակարայի շուկան, ինչը համարվում էր ընդդիմության հենակետը (տե՛ս 82, 123, 127, 132, 137, 139-140 և 160 կետերը):

245. Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 2010 թվականին իրավիճակը Մոգադիշոյում սրվեց: 2010 թվականի սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտնեց, որ Մոգադիշոյում կրկին սրվեցին անկայունությունը և անապահովությունը (տե՛ս կետ 123), իսկ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին անկախ փորձագետ Շամսուլ Բարին հաղորդեց, որ իր զեկույցի նախապատրաստման ժամանակ զարգացել էին ծանր մարտեր, և համաձայն Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հաղորդման` հիվանդանոցները լի էին վիրավորներով (տե՛ս կետ 128): Խաղաղ բնակչության շրջանում կորուստների և տեղափոխված անձանց թվի գնահատականը տարբերվում է: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտնեց, որ 2010 թվականի մարտի 20-ից հուլիսի 11-ը Մոգադիշոյի երկու հիմնական հիվանդանոցներ ընդունվեցին ավելի քան 1600 տուժած բնակիչներ (տե՛ս կետ 123): Բացի այդ, 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Մոգադիշո էր տեղափոխվել 179 հազար մարդ, իսկ երկրորդ եռամսյակին` ևս 75 հազար: Համաձայն UNHCR-ի տվյալների` Մոգադիշոյում ամեն շաբաթ մահանում էր 20-50 խաղաղ բնակիչ, իսկ 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին քաղաքում գրանցվել էր 900-ից ավելի մահացության դեպք (տե՛ս կետ 132): «Միջազգային համաներման» կազմակերպության 2010 թվականի հոկտեմբերի 18-ի կրճատ տեղեկանքում նշված էր, որ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում սպանվել են 230 և վիրավորվել 400 խաղաղ բնակիչ, իսկ սկսած 2010 թվականի օգոստոսի 23-ից` Մոգադիշոյից և նրա սահմաններից տեղափոխվեց 42,4 հազար մարդ (տե՛ս 145 և 148 կետերը): Բացի այդ, վերը նշված փորձագետն անդրադարձավ Elman Peace Center of Somalia կազմակերպության վիճակագրությանը` համաձայն որի 2010 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում մահացավ 918 խաղաղ բնակիչ, իսկ 2555-ը` վիրավորվեց (տե՛ս կետ 128):

246. Ինչպիսին էլ որ լինեն հստակ թվերը, ակնհայտ է, որ 2010 թվականի սկզբից Մոգադիշոյում առկա մշտական բախումները բերում են խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և հարյուրավոր մարդկանց տեղահանության: Չնայած այն տեղեկության, որ Ալ-Շաբաաբի մարտավարությունը դարձել էր ավելի բարդ, խմբավորման կազմում օտարերկրյա զինյալների ի հայտ գալուց հետո, ոչ մի աղբյուրում չի նշվում, որ նոր ռազմավարության կիրառությունը նվազեցրել էր ռիսկը: Ընդհակառակը, ինչպես հայտնել էր աղբյուրներից մեկը, հետաքննող մարտավարությունը, որը բերեցին օտարերկրյա զինյալները, ապահովում էր խաղաղ բնակչության վրա անխնա բռնությունը (տե՛ս կետ 83): Նորվեգիայի ներգաղթյալների ղեկավարման մասին զեկույցում նշված էր նաև, որ Ալ-Շաբաաբի մասնագիտացումը բերեց նրան, որ ռազմական գործողությունները սկսեցին իրականացվել առանձնահատուկ դաժանությամբ (տե՛ս կետ 112):

247. Համաձայն Նորվեգիայի ներգաղթյալների Ղեկավարման բնութագրի` իրավիճակը Մոգադիշոյում անկանխատեսելի էր և ամեն օր հեշտությամբ կարող էր փոխվել (տե՛ս 110 և 118 կետերը): Չնայած, ինչպես ենթադրվում էր, ժամանակի ցանկացած պահի ռազմական գործողությունները մի շրջանում ավելի ուժգին էին, քան մյուսներում, Ներգաղթյալների ղեկավարման զեկույցում նշված է, որ ուժերի հավասարակշռությունը շրջաններում և քաղաքում կարող է փոփոխվել գործնականորեն ամեն օր, և, որպես հետևանք, տարածքի նկատմամբ վերահսկողության մասին տեղեկատվությունը կարող է շատ արագ հնանալ (տե՛ս կետ 110): Մասնավորապես, զեկույցում նշված է, որ մի շրջանը, որը նախկինում համարվում էր հանգիստ, այժմ «ամբողջությամբ քարուքանդ է», իսկ բոլոր բնակիչները փախել են (տե՛ս կետ 118):

248. Դատարանը կարծում է, որ օբյեկտիվ տեղեկատվության մեծ ծավալը ավելի վստահորեն հաստատում է, որ բռնության մակարդակը Մոգադիշոյում բավականին բարձր է այն բանի համար, որ ստեղծվի իրական վտանգ, որը կհակասի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին ցանկացած մարդու համար, ով ապրում էր մայրաքաղաքում: Անելով այս եզրակացությունը` Դատարանը հաշվի առավ անկանոն կրակահերթերը և հարձակվողական գործողությունները, որոնք իրականացվում էին հակամարտության բոլոր կողմերի կողմից:

249. Դատարանը նշում է, որ AM և AM (Սոմալի) գործում ներգաղթյալների հարցերով Տրիբունալը բաց թողեց այն բանի հնարավորությունը, որ որոշակի խաղաղ բնակիչներ, ովքեր ունեին բացառապես լայն կապեր Մոգադիշոյի «ազդեցիկ գործիչների հետ», կարող էին ստանալ պաշտպանություն և հանգիստ ապրել քաղաքում: Դատարանը չէր ստացել ոչ մի հաստատում տվյալ հարցի վերաբերյալ և նշում է, որ այդ հարցի շուրջ նյութերում երկրի մասին գործնականում ոչ մի վկայություն չկար: Քանի որ հոդված 3-ը պահանջում է որոշումների կայացում, հիմնական ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դիմողի վտարման հետևանքներին, Դատարանը չէր բացառի նաև այն, որ լայն կապեր ունեցող անձը պաշտպանված կլինի Մոգադիշոյում: Դրա հետ մեկտեղ, Դատարանի կարծիքով հնարավոր է, որ նման դեպքերը հազվադեպ լինեն: Առաջին հերթին Տրիբունալի որոշումներում ներկայացվում է, որ ապահովել նման պաշտպանություն կարող են միայն շատ բարձր մակարդակի կապերը: Օրինակ, բավական չի լինի ցույց տալ, որ անձը պատկանում է մեծամասնական կլանին: Երկրորդ` Դատարանը հիշեցնում է, որ HH (Somalia) and Others v Secretary of State for the Home Department գործում [2010], EWCA Civ 426, Վերաքննիչ դատարանը վճռեց, որ դիմողը, որը որոշ ժամանակ բացակայել է Սոմալիից, դժվար թե ունենա անհրաժեշտ կապեր նրա համար, որ ստանա համապատասխան օգնություն: Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ Պայմանավորվող պետությունը կարող է հաջողությամբ առաջ քաշել այս փաստարկը, եթե տվյալ անձը վերջին ժամանակներս եղել է Սոմալիում:

250. Հետևաբար, Դատարանը վճռեց, որ բռնությունը Մոգադիշոյում այնպիսի մակարդակի վրա է, որ քաղաքում գտնվող ցանկացած մարդ, բացի այն անձանցից, ովքեր ունեն լայն կապեր «ազդեցիկ գործիչների» հետ, կբախվի դաժան վերաբերմունքի իրական վտանգի հետ, որն արգելվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

5. Իրավիճակը Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում (Մոգադիշոյից դուրս)

(a) Կողմերի փաստարկները

251. Դիմողները պնդում էին, որ Սոմալիի հարավային և կենտրոնական այլ շրջաններ մեկնելը նրանց համար անիրատեսական ինչ-որ բան է: Սոմալի գնալու միակ կետը դա Մոգադիշոյի միջազգային օդանավակայանն էր և, որպես բռնության բարձր մակարդակի հետևանք, որն առկա էր Մոգադիշոյում և նրա շրջապատում, ուղևորությունը կամ օդանավակայանից մեկնման փորձը դեպի Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներ, ենթարկում էր նրանց լուրջ վտանգի, որն արգելված էր 3-րդ հոդվածով:

252. Դիմողներն անդրադարձան UNHCR-ի «Ղեկավար սկզբունքներին»` համաձայն որոնց փախուստի այլընտրանքային տարբերակը կամ տեղափոխությունը Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածների սահմաններում բացակայում էր: 2009-2010 թթ.-ի ընթացքում այդ ամբողջ շրջանը գրավվել էր ապստամբների կողմից` բռնի ուժով, և UNHCR-ը կարծում էր, որ կան էական ապացույցներ համընդհանուր բռնության վերաբերյալ, որը բերում է ոչ ընտրողական վտանգի հասցման (տե՛ս 132-134 կետերը):

253. Բացի բռնության բարձր մակարդակից, նկատվում էր այնպիսի երևույթների տեսանելի աճ, ինչպիսիք էին ագրեսիան, հարձակումները, հակաօրինական սպանությունները և «անխիղճ հարձակումները», ինչպես հենց Մոգադիշոյում, այդպես էլ Սոմալիի հարավային և կենտրոնական այլ շրջաններում: Միջազգային համաներումը (Amnesty International) հայտնեց այնպիսի պատիժների տարածվածության միտումների մասին, ինչպիսիք էին քարկոծմամբ մինչև մահվան հասցնելը, հասարակական գնդակահարությունները, անդամահատումը` ըստ քվազիդատական մարմինների հրամանների, որոնց ղեկավարները տեղաբնակ առաջնորդներն էին, ովքեր կապված էին զինված խմբավորումների հետ (տե՛ս 164-168 կետերը):

254. Դիմողները նաև պնդում էին, որ իրենց Մոգադիշո վերադառնալու դեպքում գոյություն ունի նվազագույն հիմնավորված հնարավորություն այն մասին, որ նրանց ստիպողաբար կտեղավորեն IDP ճամբարներում, այդ իսկ պատճառով 3-րդ հոդվածի գնահատման համաձայն պետք է հաշվի առնել հումանիտար պայմաններն այդ ճամբարներում և նրանցում ժամանակավոր կացարանների վիճակը:

255. Քանի որ IDP ճամբարներում տեղավորվելուց փախչելը գործնականորեն անհնարին էր, դիմողները պնդում էին, որ նրանք ճամբարներում նման են լինելու կալանավորների, այդ իսկ պատճառով Դատարանը պետք է կիրառի իր դատական պրակտիկայի նմանատիպ օրինակները հսկողության տակ պահելու համար: Հայցվորները պնդում էին, որ վերը նշված ճամբարներում պայմաններն այնպիսին են, որ Դատարանն ընդունեց 3-րդ հոդվածի խախտումը նրանց նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ վերջիններիս ավելի վատն էին (տե՛ս, օրինակ Dougoz v. Greece, № 40907/98, ՄԻԵԴ 2001-II, Peers v. Greece, № 28524/95, ՄԻԵԴ 2001-III, S.D. v. Greece, № 53541/07, 2009թ. հուլիսի 11, Riad and Idiab v. Belgium, №№ 29787/03 և 29810/03, ՄԻԵԴ 2008-... (քաղվածքներ) և Al-Agha v. Romania գործերը, № 40933/02, 2010թ. հունվարի 12 ): Այդ ճամբարներում չեն բավարարում անգամ կյանքի համար այն նվազագույն անհրաժեշտ պայմանները, ինչպիսիք են սնունդը, ջուրը և բժշկական զննումները: Էական է այնտեղ բռնության մակարդակը, այդ թվում և կանանց ու երեխաների հետ հարաբերություններում, իսկ դա նշանակում է, որ շատերն ապրում են մշտական վախի մեջ սեփական կյանքի կամ ֆիզիկական անվտանգության համար: Բացի այդ, չնայած Սոմալիի կենտրոնական հատվածի բնակչության ավելի քան 70%-ն ունի մարդասիրական օգնության կարիք, UNHCR-ը և այլ NGO-ներ բախվում էին անհաղթահարելի դժվարությունների հետ: Այդ իսկ պատճառով դիմողները պնդում էին, որ այդ ճամբարներում հարկադրաբար տեղավորելը հարցեր է առաջացնում Միացյալ Թագավորության Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ կապված:

256. Կառավարությունը հայտարարեց, որ Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածների մեծ մասը, չհաշված Մոգադիշոն, վերահսկվում է Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից: Համաձայն վերջին տեղեկությունների` ներառյալ փաստերի հաստատման վերաբերյալ առաքելության հաշվետվությունները, այդ շրջանները համարվում էին առավել կայուն, իսկ բերքը նրանց մոտ ավելացել էր: Կառավարությունը համաձայն էր այն բանի հետ, որ կայունության աճը բերում է իր հետ մարդու իրավունքների ոտնձգության թվի մեծացման, որը, ինչպես ակնհայտ է, պայմանավորված է մեկնաբանության ծայրահեղ խիստ բնույթով և այդ խմբավորման կողմից կիրառվող շարիաթական կանոնների հետևանքով: Դրա հետ մեկտեղ Կառավարությունը հաստատում է, որ խաղաղ բնակչությունը գտնվում է անվտանգության մեջ, եթե «հետևում է կանոններին»:

257. Կառավարությունը նշում է, որ համաձայն վերջին տվյալների` Սոմալի գնալու իրավիճակը սկսած 2009 թվականի սկզբներից զգալիորեն լավացել է: Սփյուռքի անդամները կանոնավոր կերպով թռչում էին Մոգադիշո, ընդ որում` Նայրոբիի չվերթներով, 2010 թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում տեղափոխելով հազարավոր ուղևորներ: Համաձայն այն տեղեկատվություն, որը ներկայացնում է առաքելությունը փաստերի հաստատման համար, տեսանելի է, որ չնայած հետ վերադարձող սոմալացիները սովորաբար ստիպված են լինում խոսել և համաձայնության գալ ընտանիքի անդամների հետ` վերադառնալու հետ կապված, զինված ուղեկցումը միշտ չէ, որ պարտադիր է լինում: Վկայությունները թույլ են տալիս մտածել, որ սոմալական բնակչությունը կարող է օդանավակայանից գնալու համար օգտվել տաքսի ծառայություններից (տե՛ս 84-85 կետերը):

258. Կառավարությունը հայտնում է, որ բարելավվել է նաև անվտանգությունը Սոմալիի շրջաններում երթևեկելու համար և, համաձայն ընդհանուր տպավորությունների, բնակչությունը կարող է ազատ կերպով տեղաշարժվել ինչպես Կառավարության, այնպես էլ այլ խմբավորումների հսկողության տակ գտնվող շրջաններում: Անվտանգության ուժեղացումը մասամբ պայմանավորված էր մի շարք անցակետերի հանմամբ: Չնայած հսկիչ-անցագրային կետերը շարունակում էին աշխատել, նրանց մեծամասնությունում գործում էր Ալ-Շաբաաբը` ստուգելով մարդկանց և իրերը, ապահովելով խիստ մահմեդական կանոնների պահպանումը: Այս ամենի հետ զուգահեռ հայտնում էին, որ Ալ-Շաբաաբը զգալի չափով արմատախիլ է արել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք էին գողությունը, թալանը և ավազակությունը, ինչը նպաստեց ուղևորությունների հետևանքով առաջացած ռիսկերի նվազմանը (տե՛ս կետ 90):

259. Քանի որ դիմողները Սոմալիի հումանիտար պայմանները համարում էին «ծանր», որը հակասում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, Կառավարությունը հայտարարեց, որ այս դեպքում կիրառվում են սկզբունքներ, որոնք հաստատված են N. v. the United Kingdom գործում [GC], № 26565/05, կետեր 42-45, 2008թ. մայիսի 27: Հետևաբար, հումանիտար պայմանները կհասնեն այն շեմին, որը նախատեսված է համաձայն 3-րդ հոդվածի միայն այն դեպքում, եթե պետությունում գոյություն ունեցող իրավիճակները կրեն «շատ բացառիկ» բնույթ, եթե «հնարավոր լինի» այնպես, որ դիմողը չկարողանա բավարարել իր կյանքի համար անհրաժեշտ պայմանները, և եթե այդ անբավարարությունները բերեն անմիջական վտանգի նրանց կյանքի կամ մարդկային արժանապատվությունն ապահովելու համար:

260. Կառավարությունն ընդունում է, որ Սոմալիի հումանիտար իրավիճակն անկասկած ծանր է: Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ վերջին տեղեկություններում նկատելի են նոր դրական նշաններ: Օրինակ, համաձայն UNHCR-ի վիճակագրության, Կորիդորե Աֆգույեում գտնվում էին ավելի քիչ մարդիկ, քան առաջ էր, իսկ Նորվեգիայի ներգաղթյալների ղեկավարման լավ տեղեկացված աղբյուրները հայտնում էին, որ նրանց թիվը փաստացի կարող է ավելի քիչ լինել, քանի որ կա վկայություն այն մասին, որ ներքին փախստականների մասին տվյալներն ուռճացված են:

261. Փաստերի հաստատման առաքելությունը նշեց, որ Կորիդորե Աֆգույեն ձեռք է բերում առավել մշտական բնույթ, ընդ որում` այդ շրջաններում իսկապես խոչընդոտներն ավելի շատ էին: Հարցվածներից մեկը պատասխանել էր, որ արբանյակային նկարներում երևում են ապացույցներ բնակեցվածության, ուրբանիզացիայի և բնականոն կյանքի մասին (տե՛ս 95 կետը): Կորիդորե Աֆգույեի սահմաններում գործում են սահմանափակ թվով IDP ճամբարներ, քանի որ տեղափոխված մարդիկ սովորաբար փորձում էին գտնել կացարաններ այլ շրջաններում ապրող հարազատների մոտ: Այս հարաբերություններում կլանային համակարգը շարունակում էր մնալ կարևոր, քանի որ կլանի անդամները պատրաստ էին հնարավորության դեպքում կիսվել իրենց ունեցած ռեսուրսներով:

262. Կառավարությունը նշեց նաև, որ, համաձայն վերջին տեղեկությունների, փոփոխություններ են նկատվում մարդու իրավունքների ոտնահարման աճ այն շրջաններում, որոնք վերահսկվում են Ալ-Շաբաաբի կողմից, հիմնականում խիստ մեկնաբանության և նրանց կողմից շարիատական կանոնների կիրառման դեպքում: Մասնավորապես, համարվում էր, որ կանայք սովորաբար ենթարկվում էին մարդու իրավունքների խախտման ռիսկի, բայց այդ ամենից զերծ չէին մնում նաև տղամարդիկ և երեխաները: Դրա հետ մեկտեղ, Կառավարությունը հայտնեց, որ չնայած Ալ-Շաբաաբի ռեժիմն անպայմանորեն ռեպրեսիվ է, ունեցած վկայությունները հիմնավորումներ են տալիս կարծելու, որ այն անձիք, ովքեր հետևում են նրանց կողմից ամրագրված կանոններին, կարող են վարել ամենօրյա հանգիստ կյանք (տե՛ս կետ 92):

263. Այդ պատճառով Կառավարությունը հաստատում է, որ ծանր հումանիտար պայմանները, որոնց հետ դիմողները կարող են բախվել Սոմալի վերադառնալու դեպքում, չեն մեծացնում «շատ բացառիկ» շեմը, քանի որ նրանք կարող են ցուցադրել ոչ ավելի, քան կանխավարկածային ռիսկը` ելնելով «ամենավատ սցենարից»:

264. Ուստի Կառավարությունը հայտնեց, որ ռիսկի մակարդակը, որի հետ դիմողները կարող են բախվել Մոգադիշոյից հարավային և կենտրոնական Սոմալի մեկնելու դեպքում, բավարար չէ այն բանի համար, որ խախտեն 3-րդ հոդվածը:

(b) Դատարանի գնահատականը

«. Երկրի ներսում փախուստի այլընտրանքային տարբերակ

265. Դատարանը նշում է, որ այս գործում Կառավարությունը հանձն է առնում հետ ուղարկել երկու դիմողներին էլ դեպի Սոմալի: Դրա հետ մեկտեղ, նա չի կարող սահմանափակել Մոգադիշոյում առկա ռիսկի դիտարկումը, քանի որ փախստականների հարցերով Տրիբունալը որոշեց, որ անկախ մայրաքաղաքում գոյություն ունեցող իրական վտանգների ռիսկի, դիմողը հնարավորություն կունենա տեղափոխվելու առավել անվտանգ վայր Սոմալիի հարավային կամ կենտրոնական հատվածներում:

266. Միացյալ Թագավորությունում կացարան հատկացնելու կամ լրացուցիչ պաշտպանություն ապահովելու հետ կապված միջնորդությունները կմերժվեն, եթե մարմինը, որը որոշումներ է կայացնում, համարի, որ ավելի ճիշտ կլինի և ոչ առանձնահատուկ դաժան ակնկալել, որ դիմողը կտեղափոխվի երկրի մեկ այլ մաս (տե՛ս Januzi, Hamid, Gaafar and Mohammed v Secretary of State for the Home Department) [2006] UKHL 5 and AH (Sudan) v Secretary of State for the Home Department [2007] UKHL 49): Դատարանը հիշեցնում է, որ 3-րդ հոդվածը որպես այդպիսին չի խոչընդոտում Պայմանավորվող պետություններին երկրի ներսում փախուստի այլընտրանքային տարբերակների գոյության համար, և հայտնում է այն մասին, որ դիմողի երկիր վերադառնալու դեպքում նա կենթարկվի իրական վտանգի, որն արգելված է այդ նորմով (Salah Sheekh v. the Netherlands, № 1948/04, կետ 141, ՄԻԵԴ 2007-I (քաղվածքներ), Chahal v. the United Kingdom, 1996թ. նոյեմբերի 15, կետ 98, Վճիռների և որոշուների ժողովածու, 1996-V, և Hilal v. the United Kingdom, № 45276/99, կետեր 67–68, ՄԻԵԴ 2001-II): Բացի այդ, Դատարանը որոշեց, որ երկրի ներսում փախուստի այլընտրանքային տարբերակների կիրառությունը չի ազդում Պայմանավորվող պետությունների այն պարտականությունների վրա, որոնց համաձայն նրանք պետք է ապահովեին դիմողի համար այնպիսի պայմաններ, որոնք չէին հակասի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (տե՛ս Salah Sheekh v. the Netherlands, կետ 141 և T.I. v. the United Kingdom (որոշում), № 43844/98, ՄԻԵԴ 2000-III): Ուստի, որպես երկրի ներսում փախուստի այլընտրանքային նախնական պայման, պետք է ապահովվեն որոշակի երաշխիքներ. վտարման ենթակա անձը պետք է նորմալ կերպով հասնի մինչև համապատասխան շրջանը, ստանա այնտեղ մտնելու թույլտվություն և տեղավորվի այնտեղ, առանց որի հարցեր են ծագում 3-րդ հոդվածի հետ կապված, առավել ևս, եթե նման երաշխիքների բացակայության դեպքում կա հավանականություն այն բանի, որ տվյալ անձը կարող է հայտնվել երկրի այն հատվածում, որտեղ նրան կարող են արժանացնել դաժան վերաբերմունքի (տե՛ս վերևում նկարագրված Salah Sheekh v. the Netherlands գործը, կետ 141):

267. Թեև ակնհայտ է, որ Սոմալիի քաղաքացիները չեն կարողանա ստանալ թույլտվություն Սոմալիլենդ կամ Պունտլենդ մտնելու համար, եթե նրանք այնտեղ չեն ծնվել կամ եթե չունեն սերտ կապեր այդ շրջանի կլանային խմբավորումների հետ (տե՛ս 79 և 103 կետերը), այնուամենայնիվ, դատարանին հայտնի չէ որևէ նմանատիպ արգելք, որը կկանխի Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներ վերադարձողի մուտքի իրավունք վաստակելը: Սակայն, հաշվի առվելով հումանիտար ճգնաժամը և ծանրաբեռնվածությունը, ինչը լարում է ստեղծել է և՛ առանձին անձանց, և՛ ավանդական կլանային համակարգի համար, գործնականում Դատարանը չի համարում, որ վերադարձած անձը կարող է ապաստան գտնել կամ օգնություն ստանալ այն շրջանում, որտեղ չունի սերտ կապեր (տե՛ս 114, 119 և 138 կետերը): Եթե վերադարձող անձը չունի նման կապեր կամ չի կարող անվտանգ կերպով հասնել մինչև այն շրջան, որտեղ նա ունի նմանատիպ կապեր, ապա Դատարանը լիովին հավանական է համարում այն հանգամանքը, որ նա պետք է ապաստան փնտրի փախստականների համար նախատեսված IDP ճամբարներում: Այսպիսով, ուսումնասիրելով երկրի ներսում փախուստի այլընտրանքային տարբերակներ գտնելու հարցը, Դատարանը սկզբում քննեց հարցն այն մասին, թե արդյոք վերադարձող անձը Սոմալիի հարավային կամ կենտրոնական այլ շրջաններ տեղափոխվելու դեպքում կամ արդեն այնտեղ տեղավորվելուց հետո կենթարկվի դաժան վերաբերմունքի, թե ոչ:

Ա. Սոմալիի հարավային կամ կենտրոնական այլ շրջաններ տեղափոխվելու կամ այնտեղ տեղավորվելուց հետո առկա ռիսկերը

268. Չնայած Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում կան մի քանի օդանավակայաններ, բոլոր դիմողներին, որոնց սպառնում է վտարում Միացյալ Թագավորությունից, տեղափոխելու են Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի միջոցով: Ներկա պահին այն վերահսկում են Միջանկյալ դաշնային կառավարությունը և AMISOM-ը և, որպես հետևանք, այն ենթարկվում է մի շարք հարձակումների Ա-Շաբաաբ խմբավորման կողմից (տե՛ս 71 և 85 կետերը): Բացի այդ, օդանավակայանը կանոնավոր կերպով օգտագործվում է և որպես Եվրոպական Միության Պաշտոնական ներկայացուցիչ ամեն օր ընդունում է 15-18 չվերթներ (տե՛ս կետ 84): Ուստի Դատարանը չէր համարում, որ կա էական վտանգ, որ այն անձը, ով վերադառնում է Սոմալիի հարավային կամ կենտրոնական հատված, կարող է օդանավակայանում ենթարկվել դաժան վերաբերմունքի:

269. Չնայած Դատարանը որոշեց, որ Մոգադիշոն չի համարվում անվտանգ տեղ սոմալացիների մեծամասնության համար, այնուամենայնիվ նշեց, որ վերադարձող անձիք կարող են թռչել Մոգադիշոյի միջազգային օդանավակայանից դեպի Սոմալիի հարավային և կենտրոնական այլ հատվածներ` չմտնելով քաղաք: Դրա հետ մեկտեղ, այդ ուղևորության անվտանգությունը կախված էր վերադարձող անձի նշանակակետից, թե կոնկրետ որտեղ է նա կանգ առնելու:

270. Երկրում տիրող իրավիճակի մասին զեկույցներում նշված է, որ մարտեր են տեղի ունենում Բելետվեյն, Կիսմայո, Դուսա-Մարեբ, Աֆմադոու, Գալգուդուդ, Գեդո, Բաքուլ, Ներքին Ջուբա և Ներքին Շաբելլե նահանգների մի շարք քաղաքներում (տե՛ս 100, 118, 121, 149, 161 և 179 կետերը): Այս հատվածներում մարտերի ինտենսիվության մասին տեղեկատվությունը շատ քիչ է, սակայն ինչպես ներկայացվում է, հենց Մոգադիշոյում առկա հակամարտությունն էր խաղաղ բնակչության շրջանում հիմնական զոհերի պատճառը (տե՛ս 100, 109, 120, 123-124, 132, 145, 159, 169 և 178 կետերը): Բացի այդ, Մոգադիշոյից դուրս տեղի ունեցող ռազմական գործողությունները զեկույցում բնութագրված են որպես ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքների շուրջ տեղայնացված և եզակի մարտեր (տե՛ս 120 և 161 կետերը): Ուստի, չնայած որոշ շրջաններում շարունակվում էին ռազմական գործողությունները, մնացած շրջանները շարունակում էին մնալ համեմատաբար կայուն (տե՛ս 92, 120, 144 և 159 կետերը):

271. Այդ իսկ պատճառով Դատարանը պատրաստ էր համաձայնել, որ կարող է իրականացնել հետ վերադարձվող անձանց տեղափոխությունը Մոգադիշոյի միջազգային օդանավակայանից առանց 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի: Դրա հետ մեկտեղ, դա մեծամասամբ կախված կլինի նրանից, թե որտեղ է գտնվում այն շրջանը, որտեղ պետք է վերադառնա վտարվածը: Դատարանը հնարավորություն չուներ գնահատել ընդհանուր բռնության մակարդակը Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում, բայց եթե անգամ նա ձեռնարկեր նման գործողություններ, միևնույն է այդ տվյալները շատ արագ հնանալու էին: Ուստի, եթե դիմողի տունը գտնվում է այն շրջաններում, որոնք ենթարկվում են ռազմական գործողությունների, ապա այս շրջաններում առկա պայմանները պետք է գնահատել ըստ 3-րդ հոդվածի պահանջների համեմատության և հենց տվյալ պահի համար:

272. Դատարանը նշում է, որ ընդհանուր բռնության իրավիճակը չի համարվում միակ ռիսկը, որի հետ կարող են բախվել վերադարձողները, հնարավոր է, որ նրանք բախվեն նաև Սոմալիի հարավային և կենտրոնական այլ հատվածներ տեղափոխվելու խնդրի հետ: Ինչպես նշված է երկրում առկա իրավիճակի մասին զեկույցում, ամենացածր բռնության մակարդակ ունեցող շրջանները համարվում են նրանք, որոնք գտնվում են Ալ-Շաբաաբ խմբավորման վերահսկողության տակ (տե՛ս 92 և 159 կետերը), որոնք, ինչպես հաղորդում էին, նույնպես բնութագրվում էին մարդու իրավունքների պաշտպանության ամենավատ պայմաններով (տե՛ս 94, 104, 128 և 164-168 կետերը): Ուստի, եթե անգամ վտարվածը կարողանա հասնել այնտեղ, որտեղ իրեն պետք է և տեղավորվի, չենթարկվելով իրական վտանգի, միևնույն է կարող է բախվել մարդու իրավունքների խախտման դաժան վերաբերմունքի հետ:

273. Ակնհայտ է, որ այն շրջաններում, որոնք գտնվում են Ալ-Շաբաաբ խմբավորման վերահսկողության տակ, նրանք բնակիչներից պահանջում են շարիաթական հրեշավոր կանոնների պահպանություն, որը մտնում է Սոմալիում մահմեդականության մեկնաբանության ավանդատական շրջանակների մեջ (տե՛ս 94 և 164 կետերը) և որը փաստացիորեն համարվում է «ռեպրեսիվային տեսակի սոցիալական վերահսկողություն» (տե՛ս 164 կետը): Զեկույցներում նշված է, որ Ալ-Շաբաաբը ամեն մեկին թելադրում է ամենօրյա կյանքի մանրամասները` ներառյալ կանանց և տղամարդկանց հագուստի ոճը, մորուքի երկարությունը տղամարդկանց մոտ, երաժշտության ոճը, որը նրանք լսում են և բջջային հեռախոսների զանգերը (տե՛ս 164 և 165 կետերը): Ինչպես և ակնհայտ էր, հիմնական վերահսկողության ենթարկվում էին կանայք: Բացի հագուստի խիստ պահանջներից, Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից վերահսկող շրջաններում կանանց չէր թույլատրվում դուրս գալ փողոց տղամարդկանց հետ, անգամ հարազատների հետ. նրանց հրամայված էր փակել իրենց խանութները, քանի որ առևտուրը նրանց թույլ էր տալիս «խառնվել տղամարդկանց հետ» (տե՛ս 104 և 166-167 կետերը): Հաղորդվում է նաև Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից մեծահասակների, ինչպես նաև երեխաների «համակարգային» ստիպողական հավաքագրման մասին այն շրջաններում, որոնք վերահսկվում էին իր կողմից (տե՛ս 91, 93, 126 և 163 կետերը):

274. Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից շարիաթական խիստ կանոնների առաջ քաշումը տարածվում էր ոչ միայն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում, այլ նաև այն անձանց վրա, ովքեր անցնում էին այդ շրջաններով: Ինչպես նշված է երկրում առկա իրավիճակի մասին զեկույցում, Ալ-Շաբաաբը բացել էր հսկիչ-անցագրային կետեր իր կողմից վերահսկվող քաղաքներում և քաղաքների սահմաններին. մարդիկ և իրերը այդ կետերում ենթարկվում էին խուզարկության (տե՛ս 87, 90 և 101 կետերը): Այն անձիք, ովքեր չէին համապատասխանում Ալ-Շաբաաբի կողմից հաստատված կանոններին, կարող էին բախվել դժվարությունների հետ: Օրինակ, ինչպես հաղորդվում է, եղել են դեպքեր, որ կանայք ենթարկվել են հալածանքների այն պատճառով, որ մեքենայի մեջ նրանք նստած են եղել տղամարդու կողքին (տե՛ս 167 կետը): Բացի այդ, հաղորդում են նաև այն մասին, որ նման անցակետերում նկատվել են երիտասարդների և երեխաների ստիպողական հավաքագրումներ (տե՛ս 91 կետը):

275. Չնայած ռեպրեսիվային ռեժիմին` մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ այն շրջանները, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից, ընդհանուր առմամբ անվտանգ էին սոմալացիների համար այն պայմանի դեպքում, եթե նրանք «խաղում էին կանոններով» և խուսափում էին Ալ-Շաբաաբի ուշադրությունից` հետևելով նրա պահանջներին (տե՛ս 92 կետը): Դրա հետ մեկտեղ, քանի որ 2006 թվականի վերջին Ալ-Շաբաաբը սկսել էր գրավել Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածները, Միության անկումից հետո, Դատարանը քիչ հավանական էր համարում, որ սոմալացին, ով չի ապրել Սոմալիում վերջին ժամանակներս, կկարողանա հարկ եղած ձևով «խաղալ այդ կանոններով». դրա հետ մեկտեղ, կա նաև ռիսկ, որ նա կհայտնվի Ալ-Շաբաաբի ուշադրության կենտրոնում կամ այն ժամանակ, երբ պետք է մտնի շրջան, կամ էլ այն դեպքում, երբ կփորձի տեղավորվել այդ շրջանում: Դատարանը համարում էր, որ այդ ռիսկը առավել մեծ կլինի այն սոմալացիների համար, ովքեր բացակայել էին երկրից բավականին երկար ժամանակ «արևմտականացման» համար, քանի որ որոշակի նշանները, օրինակ` օտարերկրյա արտասանությունը թաքցնել չի ստացվի:

276. Անհնար է որոշակի կերպով գուշակել վերադարձող այն մարդու ճակատագիրը, ով կհայտնվի Ալ-Շաբաաբի ուշադրության կենտրոնում նրա կանոններին չհետևելու համար: Եղած վկայությունները թույլ են տալիս համարել, որ պատիժները, որոնք հաստատված էին Ալ-Շաբաաբի կողմից, կարող են ներառել քարկոծումը, անդամահատումը և այլ մարմնական պատիժները (տե՛ս 104 և 164-168 կետերը), և պատժի այս բոլոր տեսակները հասնում են դաժանության նվազագույն աստիճանի, որպեսզի ընկնեն 3-րդ հոդվածի գործունեության ոլորտ (տե՛ս, օրինակ, Jabari v. Turkey, № 40035/98, կետ 41, ՄԻԵԴ 2000-VII, և A. v. the United Kingdom, 1998թ. սեպտեմբերի 23, կետ 22, Վճիռների և որոշումների ժողովածու, 1998-VI):

277. Ուստի Դատարանը համարում էր, որ վերադարձող անձը, ով երկար ժամանակ չի ապրել Սոմալիում, այն շրջաններում, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբի կողմից, մեծ վտանգով կարող են ենթարկվել վերաբերմունքի, որն արգելված է 3-րդ հոդվածով: Համապատասխանաբար, եթե վերադարձողի հայրենի շրջանը գտնվում է այն շրջաններում, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբի կողմից, եթե այնտեղ չի կարելի վերադառնալ առանց շրջաններ մտնելու, Դատարանը չի համարում, որ նման անձը չի կարող գնալ Սոմալիի այլ հատված` առանց ենթարկվելու դաժան վերաբերմունքի, որն արգելված է 3-րդ հոդվածով:

ա. Փախստականների և IDP ճամբարներում առկա հումանիտար իրավիճակը

278. Salah Sheekh v. the Netherlands գործում, որի մասին խոսվեց վերևում, Դատարանը որոշեց, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար պայմանները վերադարձի վրա էական ազդեցություն չեն թողնում, իսկ եթե անգամ թողնում են, ապա որոշիչ չեն. հարցը նրանում է, կբախվեն արդյո՞ք նրանք այդ շրջաններում դաժան վերաբերմունքի հետ (կետ 141): Դրա հետ մեկտեղ, N. v. the United Kingdom գործում, Դատարանը որոշեց, որ չնայած Կոնվենցիան ըստ էության ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, 3-րդ հոդվածի հիմնական էությունը կայանում է նրանում, որ Դատարանին պետք է պահպանել ճկունության որոշակի աստիճան, որպեսզի կարողանա խոչընդոտել վտարմանը միայն բացառիկ դեպքերում: Այդ իսկ պատճառով դատարանը որոշեց, որ հումանիտար պայմաններն առաջացնում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ միայն բացառիկ պայմաններում, որտեղ հումանիտար հիմնավորումները չվերադառնալու դեպքում «համոզիչ են» (կետ 42):

279. M.S.S. v. Belgium and Greece գործում [GC], № 30696/09, 2011թ. հունվարի 21, Դատարանը հայտարարեց, որ չի բացառում այն հավանականությունը, որ ըստ 3-րդ հոդվածի պետության պարտականությունները կծագեն այն դեպքում, եթե դիմողը, ամբողջությամբ կախված լինելով պետական աջակցությունից, լուրջ կարիքների դեպքում, որոնք անհամատեղելի են մարդկային արժանապատվության հետ, բախվի պաշտոնեական անտարբերությանը (կետ 253): Այս դեպքում դիմողը մի քանի ամիսներ կանցկացնի ծայրաստիճան աղքատության վիճակում` չունենալով հնարավորություն բավարարելու ամենաանհրաժեշտ հիմնական պահանջմունքները` ուտելիք, հիգիենա և կացարան: Բացի այդ, Դատարանը նշեց, որ դիմողի մոտ կա մշտական վախ, թե կենթարկվի հարձակման և կողոպտման, ինչպես նաև լիովին բացակայում է հավանականությունը, որ իր վիճակը կբարելավվի (կետ 254): Դատարանը որոշեց, որ պայմանները, որոնցում ապրելու է դիմողը, հասնում են մի նիշի, որը նախատեսված է 3-րդ հոդվածով և որոշեց, որ Հունաստանը խախտում է այդ հոդվածը, քանի որ հենց նա է համարվում այն պետությունը, որն անմիջականորեն պատասխանատու է դիմողի կյանքի պայմանների համար (կետ 264): Դատարանը նաև որոշեց, որ Բելգիան խախտում է 3-րդ հոդվածը, քանի որ մասնավորապես նա դավաճանել է Հունաստանի դիմողին նրանում, որ գիտակցաբար ստիպել է նրան ապրել այնպիսի պայմաններում, որոնք իրավահավասար են այնպիսի վերաբերմունքի, ինչը ստորացնում է արժանապատվությունը (կետ 367):

280. Այս գործում Կառավարությունը հայտարարեց, որ մինչև M.S.S.v. Belgium and Greece գործի վճռի հրապարակումը, այն հարցը, թե ծանր հումանիտար պայմանները հասնում են արդյոք այն նիշին, որը նախատեսված է 3-րդ հոդվածով, նախատեսված է N. v. the United Kingdom գործում: Ուստի հումանիտար պայմանները հասնում են 3-րդ հոդվածով նախատեսված նիշին միայն խիստ սահմանափակ դեպքերում, որտեղ հումանիտար հիմնավորումները չվտարելու օգտին «հավաստի են»:

281. Հարկ է հիշեցնել, որ N. v. the United Kingdom գործը վերաբերում է Ուգանդայի ՄԻԱՎ-ով հիվանդ դիմողի վտարմանը, որտեղ նրա կյանքի տևողությունը հավանաբար կրճատվել էր այն պատճառով, որ բուժման պայմանները Ուգանդայում զիջում են այն պայմաններին, որոնք կան Միացյալ Թագավորությունում: Կատարելով այս եզրահանգումները` Դատարանը նշեց, որ ենթադրյալ ապագա վտանգը տեղի է ունենում ոչ թե մտածված գործողությունների կամ պետական կամ ոչ պետական մարմինների անգործության, այլ հիվանդության և բավարար միջոցների բացակայության պատճառով: Դատարանն այդ իսկ պատճառով անդրադարձավ այն փաստին, որ ո՛չ դիմողի հիվանդությունը, ո՛չ անբավարար բժշկական պայմանները պայմանավորված չէին ընդունող պետության գործունեությամբ կամ անգործությամբ կամ ոչ պետական սուբյեկտներով:

282. Եթե Սոմալիի ծանր հումանիտար պայմանները բացառված լինեին կամ անգամ գերազանցապես պայմանավորված լինեին աղքատությամբ կամ պետական միջոցների անբավարարությամբ, օրինակ` երաշտով, ապա N. v. the United Kingdom գործի ստուգումը միանշանակ հնարավոր կլիներ տեղին համարել: Պարզ է սակայն, որ չնայած երաշտը նպաստել էր հումանիտար ճգնաժամի, սակայն վերջինս գերազանցապես պայմանավորված էր հակամարտության կողմերի անմիջական գործողությունների հետ: Զեկույցներում նշված է, որ հակամարտության բոլոր կողմերը օգտվել են ռազմական գործողությունների վարման անկանոն մեթոդներից պետական քաղաքային շրջաններում` հաշվի չառվելով խաղաղ բնակչության անվտանգությունը (տե՛ս 82, 123, 127, 132, 137, 139-140 և 160 կետերը): Արդեն ինքն իրենով այդ փաստը հանգեցրեց բնակչության մասշտաբային տեղափոխությունների և սոցիալական, քաղաքական ու տնտեսական կառուցվածքների քանդման: Բացի այդ, իրավիճակը զգալիորեն սրվեց այն ժամանակ, երբ Ալ-Շաբաաբն արգելեց միջազգային գործակալությունների աշխատակիցներին այն շրջաններում, որոնք գտնվում էին նրա վերահսկողության տակ, ցուցաբերել հումանիտար աջակցություն` չնայած նրան, որ երկրի բնակչության 1/3-ից կեսը գտնվում էին ծանր վիճակում (տե՛ս 125, 131, 169, 187 և 193 կետերը):

283. Ուստի Դատարանը տեղին չի համարում N. v. the United Kingdom գործի մոտեցումը: Նա հավանությունը տալիս է M.S.S.v. Belgium and Greece գործի մոտեցմանը, որը պահանջում էր, որ Դատարանը հաշվի առնի դիմողի սեփական հիմնական պահանջների բավարարումը, և հատկապես` սննդի,հիգիենայի և կացարանի, դաժան վերաբերմունքի նկատմամբ նրա խոցելիությունը և ողջամիտ ժամկետում իր իրավիճակի բարելավման հեռանկարը (տե՛ս M.S.S.v. Belgium and Greece գործը, որի մասին խոսվեց վերևում, կետ 254).

284. Զեկույցներում նշված է, որ երկրի ներսում տեղափոխված բնակիչների կյանքի պայմանները Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում բավականին ծանր էին:Մինչև վերջին ժամանակների անանձրև ժամանակաշրջանը, Սոմալիի բնակչության կեսից ավելին կախված էր պարենամթերային օգնությունից և նրանցից շատերն ապրում էին այն շրջաններում, որոնցից ստիպված էր հեռանալ WFP-ն (տե՛ս կետ 169): Երկու միլիոն մարդ, կամ Սոմալիի բնակչության ավելի քան 1/4-ը բախվել էր հումանիտար ճգնաժամի հետ (տե՛ս կետ 131): Համաձայն ՄԱԿ-ի գնահատականի` այդ թիվն արդեն աճել էր` հասնելով 2,4 մլն-ի (երկրի բնակչության ավելի քան 1/3-ը), և եթե երաշտային շրջանը շարունակվեր, ապա դրությունը միայն ավելի կվատանար (տե՛ս 193-194 կետերը): Դրա հետ մեկտեղ, չնայած հումանիտար ճգնաժամին, Ալ-Շաբաաբը շարունակում էր մերժել միջազգային NGO-ին իր կողմից վերահսկվող շրջաններին օգնելու հարցում (տե՛ս 94, 105, 117, 122, 141-142, 162, 169-170, 181-182 և 186 կետերը):

285. IDP-ի մեծ մասը գտնվում էր Կորիդորե Աֆգույեում: Հնարավոր չէր ոչ մի հստակ մակարդակով ասել, թե քանի IDP է ներկա պահին ապրում, բայց ամենավերջին տվյալների համաձայն` նրանց թիվը կարող էր հասնել 410 հազարի: Այս տարածք մտնելու թույլտվություն ստանալն օգնություն ցուցաբերող կազմակերպությունների համար շատ դժվար էր (տե՛ս 95, 122 և 143 կետերը) և ինչպես ասվում էր վերջին հաղորդագրություններում, IDP-ները ստիպված էին վերադառնալ Մոգադիշո սնունդ և ջուր գտնելու համար (տե՛ս 193 կետը): IDP-ները, ովքեր ապրում էին ճամբարներում, նույնպես ծայրահեղ կերպով խոցելի էին հանցագործության և շահագործման համար: Ե՛վ մեծահասակները, և՛ երեխաները, ովքեր տեղափոխվել էին Կորիդոր Աֆգույ», հարկադրաբար հավաքագրվում էին Ալ-Շաբաաբի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար (տե՛ս 93). բացի այդ, այդ շրջանում նկատվում է սեռական բռնության բարձր մակարդակի տարածվածություն (տե՛ս 129 կետը):

286. Կառավարությունը հայտարարեց, որ կան վկայություններ Կորիդոր Աֆգույեում ուրբանիզացիայի մակարդակի աճի մասին: Չնայած այս փաստարկն ամրապնդվում է երկրի իրավիճակի մասին հաղորդագրությունով, Դատարանին պարզ չէր, թե բարելավվել էր արդյոք ուրբանիզացիայի մակարդակի աճը բազմաթիվ IDP-ների վիճակը, թե ոչ: Որոշ տեղեկություններում հաղորդվում էր, որ IDP-ները կրում են էլ ավելի լուրջ դժվարություններ Կորիդոր Աֆգույեում հողատարածք գտնելու համար, քանի որ հողատերերը կամ վաճառում էին իրենց հողերը, որոնց վրա ապրում էին IDP-ները, կամ պահանջում էին այնպիսի մեծ չափի վարձակալության վճար, որ IDP-ները չէին կարող իրենց թույլ տալ (տե՛ս 95 և 189 կետերը):

287. Ի տարբերություն Կորիդոր Աֆգույեում ապրողների` NGO մուտքի թույլտվություն ունեին Դադաաբի, Քենիայի ճամբարներ և ինչպես Amnesty International-ը, այնպես էլ Human Rights Watch-ը հրապարակել էին նմանատիպ զեկույցներ այնտեղ առկա պայմանների մասին: Երկու կազմակերպություններն էլ հայտնում էին, որ քենիական սահմանի փակվելուց հետո փախստականները բախվել են մեծ դժվարությունների այդ ճամբարներ հասնելու համար (տե՛ս 152, 171-174 կետերը): Մասնավորապես, կան բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ քենիական ոստիկանությունը փախստականներին փակի տակ է պահել և (կամ) չարաշահումներ է թույլ տվել (տե՛ս 153, 154 և 171-173 կետերը), ինչպես նաև եղել են մի շարք դեպքեր, երբ ստիպել են մարդկանց վերադառնալ Սոմալի այն դեպքում, երբ նրանք հրաժարվել են կաշառք տալ (տե՛ս 153, 171 և 173 կետերը):

288. Չնայած UNHCR-ը ներկա էր ճամբարներում և ցուցաբերում էր հումանիտար օգնություն, սակայն զեկույցներում նշվում է, որ ճամբարները ծայրաստիճան լի էին մարդկանցով: Սկզբում նրանց թիվը հաշվարկվում էր 90 հազար փախստական, սակայն ըստ վերջին տվյալների, նրանց թիվը մոտավորապես 280 հազար էր (տե՛ս կետ 155): Արդյունքում նոր փախստականները չէին կարողանում կացարաններ կառուցել և ստիպված էին ապրել հարազատների և (կամ) կլանի անդամների հետ (տե՛ս կետ 155): Բացի այդ, բազմաթիվ փախստականներ բողոքում էին, որ ջրի քանակությունը չէր բավականացնում, այդ իսկ պատճառով ջրի խնայողությունը բավականացնում էր միայն բնակչության 1/3-ի համար (տե՛ս կետ 155):

289. Կային նաև տեղեկություններ այն մասին, որ ճամբարներում անվտանգության բացակայության պատճառով լայնորեն տարածված էին գողությունը և սեռական բռնությունը: Դա մասամբ պայմանավորված էր ոստիկանների քիչ թվաքանակով (տե՛ս կետ 176), իսկ մասամբ էլ անգործությամբ (տե՛ս կետ 176): Բացի այդ, հայտնում էին, որ քենիական իշխանությունները օգտվում էին փախստականների խոցելի վիճակից` հավաքագրելով նրանց` ռազմական գործողություններին մասնակցելու համար (տե՛ս կետ 157):

290. Ե՛վ Amnesty International-ի և՛ Human Rights Watch-ի զեկույցներում նշված էր, որ փախստականներին չէր թույլատրվում ճամբարներից դուրս գալ, բացի այդ, առանձին դեպքերում, երբ փախստականներին բռնում էին ճամբարից դուրս` առանց «անցագրի», կալանավորում էին, տուգանք էին նշանակում և մի քանի ամիս բանտարկում էին (տե՛ս 158 և 177 կետերը):

291. Վերոգրյալի լույսի ներքո` Դատարանը համարեց, որ ինչպես Կորիդոր Աֆգույեում, այնպես էլ Դադաաբի ճամբարներում պայմանները բավականին դժվար էին, որպեսզի համարժեք լինեին այն աստիճանին, որը հասնում է վերաբերմունքի այն նիշին, ինչը նախատեսված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Կորիդոր Աֆգույեում IDP-ները ունենում են շատ սահմանափակ թույլտվություն պարենամթերքի և ջրի նկատմամբ, իսկ նոր խնդիր էր դառնում հողատարածքների ձեռք բերումը, քանի որ հողատերերը փորձում էին օգտվել IDP-ների ծանր վիճակից: Չնայած Դադաաբի ճամբարներում կար հումանիտար օգնություն, փախստականների ծայրահեղ թվաքանակի հետևանքով կացարանները, ջուրը և սանիտարական պայմանները չէին բավականացնում: Ընդհանուր ճամբարների բնակիչները դառնում էին հանցագործությունների, անդամահատումների, բռնի հավաքների զոհ: Բացի այդ Դադաաբի ճամբարներում փախստականները ենթարկվում էին բռնի վտարման քենիական իշխանությունների կողմից: Վերջապես, Դատարանը նշում է, որ երկու ճամբարների բնակիչների մոտ էլ շատ քիչ էին կարճ ժամանակում այդ վիճակից դուրս գալու շանսերը: Ճամբարները շարունակում էին լցվել մարդկանցով, քանի որ փախստականները շարունակում էին փախչել Սոմալիից` երկրում առկա իրավիճակի պատճառով:

292. Ուստի Դատարանը գտնում էր, որ ցանկացած վերադարձող անձ, ով ստիպված էր կացարան փնտրել վերը նշված ճամբարներում, ենթարկվում էր դաժան վերաբերմունքի իրական վտանգի, որը հակասում էր 3-րդ հոդվածին: Չնայած Սոմալիի այլ հատվածներում IDP-ի վիճակի մասին տեղեկությունները քիչ էին, սակայն, համաձայն ունեցած տեղեկությունների, Դատարանը տեսնում է քիչ հիմնավորումներ համարելու համար, որ նրանց մոտ պայմանները կարող են լինել ավելի լավը, քան Կորիդոր Աֆգույեում կամ Դադաաբի ճամբարներում: Ամեն դեպքում, այդ շրջաններում իրավիճակը հնարավոր է ավելի վատ լինի, քանի որ իրենց բնակչության աղքատության մասին նրանք շատ քիչ բան գիտեն, այդ իսկ պատճառով, այն շանսերը, որ նրանք կարող են ստանալ մարդասիրական օգնություն, շատ փոքր են:

6. Դատարանի եզրակացությունների վերլուծությունը

293. Վերջապես, Դատարանը նշում է, որ Մոգադիշոյում ընդհանուր բռնության մակարդակը լարված է այն բանի համար, որպեսզի Դատարանը կարողանա եզրահանգում անել այն մասին, որ ցանկացած վերադարձող անձ կարող է ենթարկվել դաժան վերաբերմունքի իրական վտանգի, որը հակասում է 3-րդ հոդվածին միայն այն պատճառով, որ տվյալ անձն ունենում է բավականին լավ կապեր քաղաքի ազդեցիկ սուբյեկտների հետ, որպեսզի նրանցից օգնություն ստանա (տե՛ս 249 կետը):

294. Բացի այդ, 3-րդ հոդվածը չի խանգարում Պայմանավորվող պետություններին դիտարկել երկրի ներսում փախուստի այլընտրանքային ուղիներն այն դեպքում, երբ վերադարձող անձը կարող է հասնել ուրիշ շրջան, ստանա մուտքի թույլտվություն և տեղավորվի այնտեղ` չենթարկվելով դաժան վերաբերմունքի իրական վտանգի, որը հակասում է 3-րդ հոդվածին: Այս հարաբերություններում Դատարանն ընդունում է, որ Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում կարող են լինել շրջաններ, որտեղ վերադարձող անձը պարտավոր չէ ենթարկվել դաժան վերաբերմունքի իրական վտանգի, որը հակասում է 3-րդ հոդվածին (տե՛ս 270 կետը): Դրա հետ մեկտեղ, Սոմալիին վերաբերող համատեքստում Դատարանը համարում է, որ այդ եզրակացությունը կարող է ուժ ունենալ միայն այն դեպքում, եթե դիմողի մոտ առկա լինեն սերտ կապեր համապատասխան շրջանում, որտեղ նա իսկապես կարող է ապաստան գտնել: Եթե նա չունի նման կապեր կամ եթե ունի, բայց այն շրջանում, որտեղ չի կարող հասնել, ապա Դատարանը համարում է, որ նա ստիպված կլինի դիմել փախստականների կամ IDP ճամբարներ (տե՛ս 266 կետը):

295. Եթե վերադարձողն ունի ընտանեկան կապեր այն շրջաններում, որոնք վերահսկվում են Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից, կամ եթե այդ շրջաններ հասնելն անցնում է այն տարածքներով, որոնք վերահսկվում են Ալ-Շաբաաբի կողմից, ապա Դատարանը չի համարում, որ այդ մարդիկ կարող են տեղափոխվել այդ շրջաններ` առանց ենթարկվելու դաժան վերաբերմունքի իրական վտանգի, եթե միայն հնարավոր չլինի ցույց տալ, որ վերջին ժամանակներս ապրել է Սոմալիում և այդ պատճառով էլ կարող է խուսափել Ալ-Շաբաաբի կողմից սպասվող ուշադրությունից (տե՛ս կետ 276):

296. Եթե կա բավարար հնարավորություն, որ վերադարձող անձը կարող է հայտնվել IDP ճամբարում, օրինակ, այնպիսին, ինչպիսին է Կորիդոր Աֆգույեի ճամբարը, կամ փախստականների Քենիայի Դադաաբ ճամբարում, ապա Դատարանը համարում էր, որ նրան կսպառնա դաժան վերաբերմունքի իրական վտանգ, որը հակասում է 3-րդ հոդվածին (տե՛ս կետ 295):

7. Վերը նշված սկզբունքների կիրառությունները հայտատուների գործերում

(a) Առաջին դիմող

« Կողմերի փաստարկները

297. Առաջին դիմողը պնդում էր, որ նա ենթարկվում է լուրջ վտանգի և դաժան վերաբերմունքի, ոչ միայն Սոմալիի Սոմալի վերադառնալու դեպքում, այլ նաև Ռեեր-Խամար կլանային փոքրամասնությանը պատկանելու համար: Նա անդրադարձավ Վիրջինիա Լուլունգի հաշվետվությանը, որը պատրաստվել էր 2007 թվականին, որտեղ նշված էր, որ նա, ինչպես հաստատվում է, պատկանում է Բենադիրի Շանշիային (Ռեեր-Խամար կլանի ենթակլանին): Որպես փոքրամասնական կլանի անդամ, նրա ամբողջ ընտանիքից, ովքեր կամ փախան հետապնդումից կամ սպանվեցին, նա չէր կարող օգնություն ստանալ: Բացի այդ, քանի որ նա ապաստան էր խնդրել Միացյալ Թագավորությունից 16 տարեկան հասակում և վերջին 7 տարիներն ապրել էր այնտեղ, ապա նրան կհամարեին արևմտականացված օտարական:

298. Առաջին դիմողը պնդում էր, որ նա չի կարողանա լուծել վերադարձի հետ կապված խնդիրները, քանի որ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (PTSD): Նա ցույց տվեց հոգեբույժ Պոլ Մոնկսի 2008 թվականի օգոստոսի եզրակացությունը: Բժիշկ Մոնսը կարծում էր, որ առաջին դիմողը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, որն առաջացել էր մոր բռնաբարության և հոր ու քրոջ սպանությունների ականատեսը լինելու հետևանքով: Մասնավորապես, նրա մոտ նկատվում էին զարգացող դեպրեսիվ ախտանշաններ, որոնք սրվել էին նրա բանտում անցկացնելու և անորոշ ապագայի հետևանքով:

299. Կառավարությունը չէր համարում, որ առաջին դիմողը հավաստիորեն ցույց էր տալիս իր կլանային փոքրամասնության պատկանելիությունը: Բժիշկ Լուլինգը զրուցեց դիմողի հետ 2007 թվականի օգոստոսին, Միացյալ Թագավորությունում գտնվելու չորրորդ տարում և մոտավորապես երկու տարի այն բանից հետո, որ նրա մեղադրանքը Ռեեր-Խամար ենթակլանին պատկանելիությունը մերժվեց դատական կարգով: Այդ իսկ պատճառով Կառավարությունը հայտարարեց, որ նա ունեցել է հնարավորություն ենթակլանի մասին ուսումնասիրություններ կատարելու: Մասնավորապես, Կառավարությունն անդրադարձավ Նորվեգիայի ներգաղթյալների Ղեկավարման զեկույցին, որտեղ նշված էր, որ շատ սոմալացիներ, ովքեր մեծացել էին և ապրում էին այն նույն տեղանքում, որտեղ և Ռեեր-Խամար ենթակլանն է:

300. Կառավարությունը նշեց նաև, որ առաջին դիմողն իբր թե ծագում է Կորիոլեայից` մի քաղաքից, որը տեղավորված է Մոգադիշոյի հարավային հատվածում, որը ներկայումս վերահսկվում է Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից: Այս և մնացած բոլոր տեղեկությունների հիման վրա Կառավարությունը հայտարարեց, որ վտանգավորության մակարդակը, որի հետ նա կարող է բախվել. եթե Մոգադիշոյով Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներ ճանապարհորդելիս լինի, և մասնավորապես, իր հայրենի քաղաք վերադառնալու դեպքում, բավարար չէին այն բանի համար, որ համարվեին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ա. Դատարանի գնահատականը

301. Հաշվի առնելով այն եզրակացությունները, որոնք նշված էին 249 կետում, Դատարանը վճռեց, որ եթե առաջին դիմողը մնա Մոգադիշոյում, ապա նրան կսպառնա դաժան վերաբերմունքի վտանգ, որը կհակասի 3-րդ հոդվածին:

302. Քանի որ առաջին դիմողը ծագում էր Կորիոելայից, ապա Դատարանն ընդունում է, որ նա կարող էր ունենալ հարազատներ, ովքեր կկարողանային օգնել նրան: Սակայն այդ քաղաքն այս պահին գտնվում էր Ալ-Շաբաաբի վերահսկողության տակ, և քանի որ դիմողը Միացյալ Թագավորությունում ապրել էր այն ժամանակվանից սկսած, երբ ընդամենը տասնվեց տարեկան էր, Դատարանը համարում է, որ վերը նշված քաղաք վերադառնալու դեպքում նրան կսպառնա Ալ-Շաբաաբի կողմից դաժան վերաբերմունքի վտանգ, որը կհակասի 3-րդ հոդվածին:

303. Այն ապացույցները, որոնք ներկայացվեցին Դատարանի կողմից, հիմք չէին տալիս մտածելու, որ դիմողն ուներ հարազատներ Սոմալիի հարավային և կենտրոնական հատվածներում: Ուստի, քանի որ նա չէր կարող անվտանգ կերպով հասնել Կորիոլեյ, հավանական է, որ նա կարող է մերժվել IDP ճամբարում, օրինակ` Կորիդոր Աֆգույեում, կամ փախստականների ճամբարում, ինչպիսին է օրինակ Դադաաբեն: Դատարանն արդեն վճռել էր, որ պայմաններն այս ճամբարներում բավականին ծանր էին, և առաջին դիմողը առանձնահատուկ խոցելի կլինի իր հոգեբուժական հիվանդության պատճառով:

304. Այդ իսկ պատճառով Դատարանը եզրակացնում է, որ առաջին դիմողի Մոգադիշո վտարումը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:

(b) Երկրորդ դիմող

« Կողմերի փաստարկները

305.Երկրորդ դիմողը պնդում է, որ նրան վտանգ կսպառնա այն շրջաններում, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբի կողմից, որովհետև նրան կհամարեն արևմտականացված և այդ պատճառով` հակամահմեդական: Նա գնացել էր Միացյալ Թագավորություն երիտասարդ տարիքում, և այստեղ էր անցկացրել իր ողջ հասուն կյանքը: Նա կրում էր ականջող, ինչը կարող էր կասկած առաջացնել այն մասին, որ նա հոմոսեքսուալ է, վատ է խոսում (կամ առհասարակ չի խոսում) սոմալիի պաշտոնական լեզվով և ունի բացարձակ «լոնդոնյան» արտասանություն: Բացի այդ, եթե բացահայտվեր, որ նա եղել է թմրամոլ և գող, ապա նրան կենթարկեին երկու վերջույթների անդամահատման կամ հասարակական ծեծի կամ առհասարակ կարող էին սպանել:

306. Անգամ այն դեպքում, որ դիմողը պատկաներ մեծամասնական կլանին, նա չէր կարողանա աջակցություն ստանալ, քանի որ կլանային կառուցվածքները քանդվում էին, և ամեն դեպքում նրա մոտ արդեն չկային ոչ մի կապեր իր կլանի հետ: Բացի այդ, հնարավոր է, որ նրան ստիպողաբար մտցնեին Ալ-Շաբաաբի կազմի մեջ` ռազմական գործողություններին մասնակցելու համար:

307. Կառավարությունը համարում էր, որ քանի որ երկրորդ դիմողը պատկանում է Իսահակի Կլանին, ապա Մոգադիշո վերադառնալու դեպքում նա հնարավոր է, որ կարող է կապ հաստատել այդ կլանի այլ անդամների հետ և օգնություն ստանալ նրանցից: Չնայած պարզ չէ, թե Մոգադիշոյի կլանային պաշտպանության համակարգը իսկապես այդքան ուժեղ էր, որքան սովորաբար էր, բայց ամեն դեպքում փաստ էր այն, որ կարող է նվազեցնել պոտենցիալ ռիսկերը երկրորդ դիմողի համար:

308. Բացի այդ, Կառավարությունը հայտնում է, որ անգամ եթե երկրորդ դիմողը Մոգադիշո վերադառնալու դեպքում կարող է բախվել դաժան վերաբերմունքի իրական վտանգին, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, նա դժվար թե բախվեր նմանատիպ իրավիճակի, եթե վերադառնար Հարգեյս` իր ծննդավայր: Այդ հարաբերություններում Կառավարությունը նշում է, որ 2010 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Օպերատիվ կառավարման մասին նշումները» ցույց էին տալիս, որ բնակիչները կարող էին թռչել Մոգադիշոյի և Հարգեյսի միջև ընկած օդային տարածքով:

Ա. Դատարանի գնահատականը

309. 249 կետում ներկայացված դրույթների լույսի ներքո Դատարանը համարում է, որ երկրորդ դիմողը կենթարկվի իրական վտանգի այն դեպքում, եթե վերադառնա Մոգադիշո: Չնայած Դատարանը ընդունում էր, որ դիմողը համարվում է Իսահակ մեծամասնական կլանի անդամ, միևնույն է դա ապացույց չէր համարում այն բանի համար, որ նա ուներ ազդեցիկ ծանոթներ, ովքեր կարող էին նրան օգնել Մոգադիշոյում:

310. Դատարանը չի համարում, որ դիմողը կարող է անվտանգ կերպով տեղափոխվել Սոմալիի հարավային կամ կենտրոնական այլ հատվածներ: Չկա որևէ վկայություն այն մասին, որոնք հիմնավորում կտային համարելու, որ նա ունի որևէ ընտանեկան կապ այդ շրջանում. ամեն դեպքում, նա եկել էր Միացյալ Թագավորություն 1988 թվականից, երբ ընդամենը տասներկու տարեկան էր: Այսպիսով, նա Միացյալ Թագավորությունում ապրել էր 22 տարի, և, ինչպես և առաջին դիմողը, փորձ չուներ Ալ-Շաբաաբի կողմից հաստատված ռեպրեսիվ ռեժիմի տակ ապրելու: Դատարանը համարում է, որ նրան կսպառնար իրական վտանգ, որը կհակասեր 3-րդ հոդվածին, եթե նա փորձեր կացարան փնտրել այն շրջաններում, որոնք վերահսկվում էին Ալ-Շաբաաբ խմբավորման կողմից: Նմանատիպ վտանգ նրան կսպառնար նաև այն դեպքում, երբ նա փորձեր տեղավորվել Կորիդոր Աֆգույեի կամ Դադաաբի ճամբարներում:

311. Դատարանը հիշեցնում է, սակայն, որ երկրորդ դիմողը ծնվել է Սոմալիլենդում, և ընդունել է, որ նա համարվում է Իսահակ կլանի անդամ: Սոմալիի մասին տեղեկատվության մեջ նշված է, որ այն անձանց, ովքեր ծնվել են Սոմալիլենդում և (կամ) ունեն լուրջ կլանային կապեր, թույլ կտրվի վերադառնալ այնտեղ (տե՛ս 79 և 103 կետերը): Բացի այդ, եթե երկրորդ դիմողին թույլ տրվի մտնել Սոմալիլենդ, ապա Դատարանին պարզ չի, թե ինչո՞ւ էին ցուցում տվել Մոգադիշո, այլ ոչ թե Հայգրեյս վտարելու:

312. Դատարանը վստահ չի նրանում, որ դիմողը կարող է տեղափոխվել Հարգրեյս, ստանալ մուտքի թույլտվություն և տեղավորվել: Ուստի Դատարանը եկավ այն եզրակացության, որ այս դիմողի վտարումը դեպի Մոգադիշո, նորից կխախտի Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

313. Կոնվենցիայի 41-րդ հոդվածն ասում է.

«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռնում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Վնասներ

314. Դիմողները չեն բարձրացրել ոչ մի պահանջ` կապված նյութական և բարոյական վնասների հետ:

B. Ծախսեր և ծախքեր

315. Առաջին և երկրորդ դիմողները ի սկզբանե պահանջում էին փոխհատուցում դատական ծախսերի և ծախքերի համար, համապատասխանաբար 14539,99 և 4074,44 ֆունտ ստերլինգ, սակայն երկու հայցերն էլ Դատարան էին ներկայացվել ուշացումով: Հետո երկու դիմողները միասին պահանջեցին 4545 ֆունտ ստերլինգ փոխհատուցում` լրացուցիչ դիտողությունների համար, որոնք Դատարան էին ներկայացվել 2010 թվականի հոկտեմբերին:

316. Կառավարությունը հայտարարեց, որ առաջին դիմողի կողմից ներկայացված 14539,99 ֆունտ ստերլինգ փոխհատուցումը, չափազանց մեծ է:

317. Այս գործի պայմաններում Դատարանը որոշեց ըստ իր հայեցողության բավարարել դիմողների փոխհատուցումները:

318. Կապված Դատական պրակտիկայի հետ` դիմողն իրավունք ուներ ստանալու ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե ապացուցվեր, որ դրանք փաստացիորեն և պարտադիր կերպով էին արվել, իսկ դրանց չափը հիմնավորված էր: Այս գործում, հաշվի առնելով եղած ապացույցները, առաջին դիմողը որպես փոխհատուցում ստացավ 14500 եվրո, իսկ երկրորդը` 7500 եվրո:

C. Ուշացման համար տրվող տոկոսներ

319. Դատարանը ցանկալի է համարում, որ ուշացման համար վճարները վճարվեն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից կանոնակարգի համաձայն` գումարած երեք տոկոսային կետերը:

III. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 39-ՐԴ ԿԱՆՈՆԸ

320. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 44-րդ հոդվածների փոխհամաձայնությունը կդառնա վերջնական, եթե` (а) կողմերը հայտարարում են, որ նրանք կհանձնեն գործի քննությունը Մեծ Պալատին, կամ (b) որոշման հրապարակումից հետո երեք ամիսների ընթացքում չեն դիմի Մեծ Պալատին, կամ (с) Մեծ Պալատի Կոլեգիան կմերժի փոխանցումը համաձայն Կոնվենցիայի 43-րդ հոդվածի:

321. Դատարանը կարծում է, որ ցուցումները, որոնք տրվել էին Կառավարությանը` համաձայն Դատարանի Կանոնակարգի 39-րդ Կանոնի (տե՛ս կետ 4), պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ ներկայիս որոշումը չի դարձել վերջնական կամ քանի դեռ Դատարանի Մեծ Պալատի Կոլեգիան չի ընդունել մեկ կամ երկու կողմերի փոխանցումը` համաձայն Կոնվենցիայի 43-րդ հոդվածի:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

Վճռում է բողոքները միավորել:

Ընդունելի է համարում Կոնվենցիայի երրորդ հոդվածի համար բողոքները:

Վճռում է, որ դիմողների վտարումը դեպի Սոմալի կհամարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Վճռում է.

որ պատասխանող-պետությունը պետք է վճարի առաջին դիմողին եռամսյա ժամկետում` սկսած այն պահից, երբ վճիռը կդառնա վերջնական` համաձայն Կոնվենցիայի 44 հոդվածի 2-րդ կետի, 14500 (տասնչորս հազար հինգ հարյուր) եվրո` գումարած հարկերը, որոնք կարող են վճարման ենթարկվել ծախսերի և ծախքերի փոխհատուցման տեսքով;

որ պատասխանող-պետությունը պետք է վճարի երկրորդ դիմողին եռամսյա ժամկետում` սկսած այն պահից, երբ վճիռը կդառնա վերջնական` համաձայն Կոնվենցիայի 44 հոդվածի 2-րդ կետի, 7500 (յոթ հազար հինգ հարյուր) եվրո` գումարած հարկերը, որոնք կարող են վճարման ենթարկվել ծախսերի և ծախքերի փոխհատուցման տեսքով;

որ նշված եռամսյա ժամկետը և մինչև հաշվարկը` նշված գումարների վրա նստում են պարզ տոկոսներ, որը հավասար է Եվրոպական կենտրոնական բանկի դրույթներին:

Մերժում է դիմողների պահանջներն արդարացի փոխհատուցման հատկացման մնացած մասով:

Կատարված է անգլերենով և գրավոր, հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 28-ին՝ Դատարանի կանոնագրքի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համապատասխան:

Փատոշ Արացի Լեխ Գարլիցկի

Քարտուղարի տեղակալ Ներկայացուց

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։