ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2019 թ. թիվ 29-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի ««Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 29-Ն որոշման
Ցուցանիշի անվանումը Տողի հա-մարը Ընդամենը այդ թվում`
Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցու-թյան երկրների միջև Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև Հայաստանի Հանրապետության ներսում
Ա Բ 1 2 3 4
Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը - միավոր 110
Փաստացի մեկնած ինքնաթիռների
քանակը - միավոր 120
այդ թվում` ուշացումով 121
որից` եղանակի
պատճառով 121.1
վառելիքի
պատճառով 121.2
այլ
պատճառներով 121.3
Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի - միավոր 210
Փաստացի ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը - միավոր 220
այդ թվում` ուշացումով 221
որից` եղանակի
պատճառով 221.1
վառելիքի
պատճառով 221.2
այլ
պատճառներով 221.3
Ղեկավար ______________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 29-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)»
ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը» (տող 110) ցուցանիշը ներկայացնում է չվացուցակով նախատեսված կանոնավոր չվերթների քանակը:
8. «Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը» (տող 120) ցույց է տրվում հանրապետությունից փաստացի մեկնած ինքնաթիռների (ներառյալ ոչ կանոնավոր չվերթները) քանակը:
9. «այդ թվում` ուշացումով» (տող 121) ցույց է տրվում տող 120-ի ցուցանիշից՝ ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը:
10. «որից` եղանակի պատճառով» (121.1), «վառելիքի պատճառով» (121.2), «այլ պատճառներով» (121.3) տողերում լրացվում է նշված պատճառներով ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակները:
11. «Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի» (տող 210) ցույց է տրվում ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի:
12. «Փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը» (տող 220) փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:
13. «այդ թվում` ուշացումով» (տող 221) լրացվում է տարբեր պատճառներով ուշացումով ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը, որը հավասար է 221.1, 221.2 և 221.3 տողերի գումարին: