Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.

3) 2-րդ մասի «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4) 2-րդ մասի «ա» և «բ» կետերի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5) 2-րդ մասի «գ» կետի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.

6) 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։