Հոդված 7. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) 1-ին մասի «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.
3) 2-րդ մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.
4) 2-րդ մասի 1-ին կետի «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
5) 2-րդ մասի 2-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.
6) 2-րդ մասի 3-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով: