Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2019 թվականի N 302-Ա

«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 19,914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՀՎՀՀ` 01549618) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վենկոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00892849) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տեղադրում` 8,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01223655) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հունիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 302-Ա

որոշման

«Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրԸ

1. Ծրագրի նպատակը Աջակցել Սիսիանի համայնքին իրականացնելու արդյունավետ աղբահանության

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի արտոնություններից

3. Բարեգործը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, հասցեն՝ ՀՀ , քաղ. Երևան, Բաբայան փող., 23/4, 0037

4. Ծրագիրը կատարողը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ (ՈւՀ), ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Սյունիքի մարզ, Սիսիանի համայնք, բնագավառը՝ բնապահպանական

6. Ծրագրի բյուջեն 19914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7. Բարեգործություն ստացողը Սիսիանի համայնքապետարան, Սյունիքի մարզ, 3501 Սիսիան, Սիսական փող., 31

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019թ. մայիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տրամադրում Սիսիանի համայնքին։ Աղբամանների արժեքը կազմում է 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ Սույն միջոցառումը նախատեսվում է իրականացնել հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը։

2. Նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում, որն իրականացվելու է մայիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը։ Աուդիտորական ծառայությունների արժեքը կազմում է 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վենկոն ՍՊԸ-ից ձեռք բերել աղբամաններ 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել աուդիտորական ծառայություններ 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի շրջանակներում առկա է համագործակցություն Սիսիանի համայնքապետարանի հետ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 1. Ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պահանջների։

2. ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։