Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

«Միջոցներ

1. Երրորդ երկրի խնդրո առարկա քաղաքացուն պետք է տրամադրվի պաշտպանության արդյունավետ միջոց՝ վերադարձի վերաբերյալ որոշումների առնչությամբ բողոք ներկայացնելու կամ դրանց վերանայման համար դիմելու համար, ինչպես վկայակոչված է Հոդված 12(1)-ում, իրավասու դատավորի կամ վարչական իշխանությանը կամ իրավասու մարմնի, ով կազմված է այնպիսի անդամներից, ովքեր անկողմնակալ են և օգտվում են անկախ լինելու երաշխիքներից։

2. Պարբերություն 1-ում մատնանշված իշխանությունը կամ մարմինը պետք է լիազորություններ ունենա վերանայելու վերադարձին առնչվող որոշումները, ինչպես վկայակոչված է Հոդված 12(1)-ում` ներառյալ դրանց կատարումը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը, եթե ժամանակավոր կասեցումը ներպետական օրենսդրության համաձայն արդեն իսկ կիրառելի չէ...»:

C. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումները Ֆրանսիայի չորրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ

50. Համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային դաշնագրի Հոդված 40-ի` 2008թ. հուլիսի 9-ին և 10-ին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրել է Ֆրանսիայի չորրորդ պարբերական զեկույցը (CCPR/C/FRA/4)։ 2008թ. հուլիսի 22-ին, այն ընդունել է իր եզրափակիչ դիտարկումները (CCPR/C/FRA/CO/4) այդ զեկույցի վերաբերյալ, որը ներառում էր հետևյալը՝

,... դատարան դիմելու ոչ մի հնարավորություն մատչելի չէ Մայոտի օտարերկրյա տարածքից արտաքսված անձանց, որոնց թվում են տարեկան մոտ 16000 չափահաս և 3000 երեխա, և ոչ էլ Ֆրանսիական Գվիանայից...

Պետական կողմը պետք է երաշխավորի, որ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ապաստան հայցողների վերադարձը գնահատվում է արդար գործընթացի միջոցով, որն արդյունավետորեն բացառում է իրական վտանգը, որ որևէ անձ իր վերադարձից հետո կբախվի մարդու իրավունքների լուրջ խախտումների ։

Չգրանցված օտարերկրյա քաղաքացիները և ապաստան փնտրողները պետք է պատշաճ տեղեկացվեն իրենց իրավունքների մասին, այդ թվում նաև` ապաստանի համար դիմելու իրավունքի մասին, և ստանան դրանց պաշտպանության երաշխիքներ, ինչպես նաև նրանց համար պետք է մատչելի լինի անվճար իրավաբանական օգնությունը։ Կողմ պետությունը պետք է նաև երաշխավորի, որ արտաքսման հրամանի ենթակա բոլոր անհատներն ունենան բավարար ժամանակահատված ապաստանի համար դիմում ներկայացնելու համար և երաշխավորված լինի թարգմանիչներին նրանց մուտքը և կասեցնող ազդեցությամբ բողոքի իրավունքը»: (Վերջին երկու պարբերությունները ստվար տառերով սկզբնական տեքստում):

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

I. ՄԵԾ ՊԱԼԱՏԻ ԱՌՋԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿԸ

51. Մեծ պալատին ներկայացրած պնդումներում Կառավարությունը վեր հանեց նախնական առարկություն` կապված Կոնվենցիայի Հոդված 8-ով բերված բողոքի հետ։ 2011թ. հունիսի 30-ի իր վճռում, այնուհանդերձ, Պալատը հայտարարեց, որ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության վերաբերյալ բողոքը (Կոնվենցիայի Հոդվածներ 13-ը և 8-ը միասին վերցված) ընդունելի է, իսկ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ դիմողի իրավունքին չարդարացված միջամտության բողոքը՝ (Կոնվենցիայի Հոդված 8-ը միայն) անընդունելի։ Պալատը մերժել էր վերջին բողոքը որպես անհամատեղելի ratione personae Կոնվենցիայի հետ, քանի որ դիմողը չէր կարող համարվել «զոհ» Հոդված 34-ի նշանակության շրջանակներում։ Մեծ Պալատը, ուստի, կքննի միայն Պալատի կողմից ընդունելի հայտարարված բողոքը, քանի որ «գործը», որն ուղղված է Մեծ Պալատին, գանգատն է, որը հայտարարվել է ընդունելի Պալատի կողմից (տե՛ս, այլ աղբյուրների թվում, K. and T. v. Finland [GC], թիվ 25702/94, կետեր 140-141, ՄԻԵԴ 2001-VII, և Taxquet v. Belgium [GC], թիվ 926/05, կետ 61, ՄԻԵԴ 2010)։

II. ՀՈԴՎԱԾ 13-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՎԱԾ

52. Դիմողը բողոքել էր, որ ինքը, համաձայն Ֆրանսիայի օրենքի, չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց` իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքին անօրինական միջամտության մասին բողոքի հետ կապված՝ Բրազիլիա իր արտաքսման արդյունքում։ Նա հենվել էր Կոնվենցիայի Հոդված 13-ի վրա՝ Հոդված 8-ի հետ միասին վերցված, որն ամրագրում է հետևյալը՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։