«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1704-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Թույլատրել`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխմանը համապատասխան` նույն հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ավելացված հատկացումների հաշվին մարել 2003 թվականի արդյունքներով նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով առաջացած պարտքերը` 10005.4 հազ. դրամի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել դատարանի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 342.5 հազ. դրամի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել կոմիտեի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 930.2 հազ. դրամի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1704-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
1 2 3 4
Ընդամենը` ծախսեր (0.0)
այդ թվում`
01 ընդհանուր բնույթի պետական ծառայություններ 68,000.0
այդ թվում`
03 Արտաքին քաղաքական գործունեություն 68,000.0
այդ թվում`
01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 51,500.0
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 51,500.0
որից`
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 33,000.0
Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր 18,500.0
03. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 28,500.0
որից`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 28,500.0
04. Միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ (80,000.0)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն (80,000.0)
որից`
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին (80,000.0)
05. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ 68,000.0
ՀՀ կառավարություն 68,000.0
02 պաշտպանություն 2,000,000.0
այդ թվում`
01 Ռազմական կարիքներ 2,000,000.0
այդ թվում`
01. Ռազմական կարիքների բավարարում 2,000,000.0
ՀՀ պաշտպանության նախարարություն 2,000,000.0
14 Հիմնական խմբին չդասվող ծախսեր (2,068,000.0)
այդ թվում`
01 Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ (2,000,000.0)
այդ թվում`
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (2,000,000.0)
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (2,000,000.0)
06 Այլ ծրագրեր (68,000.0)
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (68,000.0)
ՀՀ կառավարություն (68,000.0)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան