Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 5-րդ հոդվածով նախատեսված «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկի`

ա) 213-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 216-րդ կետի 5-րդ սյունակից հանել «մասնավորեցնել առանձին օրենքով» բառերը.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկը 62402 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

62422 «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՊՓԲԸ քաղ. Երևան, Ֆուչիկի 30

62423 «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ քաղ. Երևան, Աջափնյակ, Մարգարյան 6

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2003 թ. հունվարի 28

Երևան

ՀՕ-500-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։