Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար:

3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։