Հոդված 3
Հոդված 3.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով.
«Հոդված 19.7. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝
Ավտոբուսներով շահագործման դեպքում՝ շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով
Միկրոավտոբուսներով շահագործման դեպքում՝ շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով
2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական
Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում
թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 9.5-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 1.4-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 2.8-ապատիկի արտադրյալի չափով
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը.
2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.
3) թեթև մարդատար մեքենա է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.
4) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի՝ համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.
5) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի՝ համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը:
4. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.
1) երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0.
2) Երևան քաղաքի հետ՝ 1.2.
3) ներմարզային, բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝
ա. Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,
բ. այլ մարզերում՝ 0.5.
4) ներքաղաքային՝
ա. Երևան քաղաքում՝ 1.0,
բ. Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,
գ. մնացած քաղաքներում՝ 0.8:
Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն մասի 3-րդ կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
5. Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում պետական տուրքի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը: Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում սույն մասով սահմանված պետական տուրքի չափը ավելացվում է յուրաքանչյուր վարորդի համար՝ 1000 դրամով:
6. Սույն հոդվածով սահմանված՝ միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:
7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։
8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների կամ թեթև մարդատար մեքենաների (այսուհետ՝ սույն հոդվածում՝ ավտոմեքենա) քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի մեծությունների հանրագումարով: Սույն մասով սահմանված կարգով նոր Հայտարարություն ներկայացվում է նաև այն դեպքում, երբ տեղի է ունենում միայն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացում: Ավտոմեքենաների քանակի կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացման դեպքում ավելացված ավտոմեքենաների նստատեղերի կամ ավտոմեքենաների քանակի կամ երթուղու ավելացված գործակցի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:
9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոմեքենաների քանակի կամ գործակցի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի հանրագումարով կամ գործակցի ավելացման` ավտոմեքենաների կամ գործակցի ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:
10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:
11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:
12. Սույն հոդվածի կիրառության իմաստով, թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ուղևորափոխադրումը, ինչպես նաև թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը:
13. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիների շահագործման գործունեության վրա:
14. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:
15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը: