Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) «3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2020 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հունվարի 1-ից
«3.1. արտարժույթի (յուրաքանչյուր առանձին հասցեում) առք ու վաճառքի համար՝ տարեկան՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով բազային տուրքի 1000-ապատիկի չափով
3.2. արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
3.3. արժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».
2) «4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 4.2-4.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. ներդրումային ծառայությունների մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.3. կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով».
3) «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
ա. 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. բանկերի (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար` տարեկան բազային տուրքի 8000-ապատիկի չափով»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.1-5.1.4-րդ, 5.4.3-5.4.5-րդ, 5.8.1-5.8.3-րդ և 5.9.1-ին կետերով.
«5.1.1. բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.1.2. բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.1.3. օտարերկրյա բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.1.4. օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (որոնք չեն ներգրավում ավանդեր) գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».
«5.4.3. ապահովագրական ընկերության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.4.4. ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.4.5. օտարերկրյա ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով».
«5.8.1. վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որն իրականացնում է արտարժույթի կանխիկ փոխանակում) գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.8.2. վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որը չի իրականացնում արտարժույթի փոխանակում) գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.8.3. վարկային կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».
«5.9.1. Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,
գ. 5.2-րդ, 5.4-րդ, 5.4.1-ին, 5․4․2-րդ, 5.6-րդ, 5.8-5.11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2. գրավատների (յուրաքանչյուր առանձին հասցեում) կազմակերպման համար՝ տարեկան 2020 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1500-ապատիկի չափով
2021 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով».
«5.4. կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 700-ապատիկի չափով
5.4.1. ոչ կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5․4.2. յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով».
«5.6. ապահովագրական բրոկերային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով».
«5.8. վարկային կազմակերպության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 6000-ապատիկի չափով
5.9. դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.10. վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.11. վարկային բյուրոյի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».
4) «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
14.1. վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.2. յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի և խաղատների կազմակերպման համար, այդ թվում`
14.2.1. Ծաղկաձոր քաղաքում` տարեկան բազային տուրքի 180000-ապատիկի չափով
14.2.2. Սևան քաղաքում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3. Ջերմուկ քաղաքում` տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով
14.2.4. Մեղրի քաղաքում` տարեկան բազային տուրքի 35000-ապատիկի չափով
14.2.5. այլ վայրում` տարեկան բազային տուրքի 5500000-ապատիկի չափով
14.3. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով».
5) 15.6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 25-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «3.1.1-ին, 5.2-րդ,» թվերով, և նույն կետից հանել «14.3-րդ,» բառերը: