Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-3-րդ կետերը կիրառվում են նշյալ կետերով սահմանված գործունեության տեսակների համար ստացված լիցենզիաներում (գրանցման վկայականում կամ հաշվառման վկայականում) նշված՝ լիցենզիայի (գրանցման վկայականի կամ հաշվառման վկայականի) տրման օրվանից հետո վճարման ենթակա պետական տուրքի գումարների հաշվարկման նպատակով: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառվում է նշյալ կետով սահմանված գործունեության տեսակների համար ստացված լիցենզիաներում նշված՝ լիցենզիայի տրման օրվանից հետո վճարման ենթակա պետական տուրքի գումարների հաշվարկման նպատակով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակների մասով կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2020 թվականի հունվար ամսվա համար համապատասխան հայտարարությունները կարող են ներկայացնել և պետական տուրքի գումարները վճարել մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2019 թ. հունիսի 27

Երևան

ՀՕ-69-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։