ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N 835-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.
Էդուարդ Խաչիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ
Արայիկ Համլետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Թիվ 2 կայազորի զինվորական դատախազ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 27
Երևան