«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1754-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1227-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1227-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.
«ա.1) Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի 3-րդ գծի
և մակերեսային ճոպանուղու շինարարության
նպատակով) մինչև 1.5 մլրդ դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. դեկտեմբերի 17
Երևան