Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
«1. Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը... մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք օր տևողությամբ' պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով' առավելագույնը մեկ տարի ժամկետով:
…
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով' պատժվում են ազատազրկմամբ' առավելագույնը երեք տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ' երկուսից հինգ տարի ժամկետով:»