Անցնել բովանդակությանը

Հոդված 362. Դասալքությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 362. Դասալքությունը

«1. Դասալքությունը' զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը' պատժվում է ազատազրկմամբ' առավելագույնը չորս տարի ժամկետով: ...»

Բ. Քրեական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները (օրենքներ ՀՕ-34-Ն և ՀՕ-59-Ն)

110. 2005 թվականի մայիսի 19-ին ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ՝ առաջարկելով ՔՕ-ի 327-րդ հոդվածում, որը զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսում էր տուգանք, փոփոխություն կատարել՝ «զինվորական» բառից հետո լրացնելով «կամ այլընտրանքային» բառերով: Օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանման մեջ նշվել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը խախտում էր օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, քանի որ այլընտրանքային ծառայությունից խուսափող անձինք անպատիժ էին մնում՝ ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձանց:

111. Այս օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի փետրվարի 4-ին (օրենք ՀՕ-34-Ն):

112. 2006 թվականի մարտի 30-ին ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել մեկ այլ օրենքի նախագիծ՝ առաջարկելով ՔՕ 327-րդ հոդվածում կատարել մեկ այլ փոփոխություն՝ նախատեսելով նոր դրույթ, այն է՝ հոդված 327.1, որը պատժելի էր դարձնելու այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը: Օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանման մեջ նշվել է, որ դատարաններում ընթացքի մեջ է գտնվում ավելի քան 29 քրեական գործ, որոնցում մեղադրանքն առաջադրված է ՔՕ 361-րդ հոդվածով: ՔՕ-ն ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքից առաջ, և, բնականաբար, այն չէր կարող տուգանք նախատեսել այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար:

113. Այս օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի հունիսի 1-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 1-ին (օրենք ՀՕ-59-Ն):

Գ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)

114. ՔԴՕ-ի՝ գործի քննության ընթացքում ուժի մեջ գտնվող համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։