Հոդված 1
Հոդված 1
. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում են համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) վարկի կամ փոխառության:»: