Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 334.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 334.1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված և փախուստ կատարած անձին աջակցելը

1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։