ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 867-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 3-ի N 867- Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 4-ի N 1310-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
(աշխատանքային խմբի ղեկավար)
Զ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Մ. Ղազարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների
և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ
Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ս. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ
Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար
Ա. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ
Ռ. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար մասնագետ
Գ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար
Ա. Ալեքսանդրյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Ա. Խաչիկյան - Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Ավետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար):»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան