Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասում նշված նպաստ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս եթե նպաստառուն նպաստի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի սույն մասում նշված այլ նպաստի կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն այլ նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբ նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի կամ կենսաթոշակի գումարը համարվում է տարածքային կենտրոնի մեղքով չվճարված նպաստի գումար և հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից:»: