Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը
Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը
1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով, հետևյալ ուղղություններով`
1) ընթացիկ ծախսեր.
2) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր.
3) պահուստային հիմնադրամի ձևավորում (սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված վնասի փոխհատուցման համար).
4) խրախուսման ֆոնդ:
2. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:
3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է պետական բյուջե:
4. Եկամուտների և ծախսերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնին տրվում են հաշվետվություններ:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդը:
6. Պահուստային հիմնադրամի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(72-րդ հոդվածը լրաց., խմբ. 15.11.11 ՀՕ-277-Ն)