Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության իրականացումը

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության իրականացումը

1. Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք:

2. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի (այսուհետ` վկայական) գործողության կասեցման համար հիմք են`

ա. վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը,

բ. կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը.

2) վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին: Վկայականի գործողությունը կասեցվում է մինչև դրա պատճառների վերացումը.

3) վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն.

4) վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`

ա. վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը,

բ. որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը,

գ. վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը,

դ. վկայականի գործողության կասեցման ժամկետում գործունեություն իրականացնելը,

ե. մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը,

զ. որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը.

5) վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կետի «զ» ենթակետի) տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին.

6) վկայականի գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Վկայականի գործողության կասեցման և դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել դրա գործողության դադարեցման օրվանից վեց ամիս հետո:

3. Գրանցող մարմինը պատասխանատվություն չի կրում որակավորում ստացած անձանց` սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 15.11.11 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։