Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 65. Հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը
Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»: