Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2019 թվականի N 896-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը «հայեցողական» բառից հետո լրացնել «և վարչական» բառերով,

բ. 5.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 31 ծառայողական ավտոմեքենա:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.14-5.18-րդ կետերով.

«5.14. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 10 ծառայողական ավտոմեքենա:

5.15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 30 ծառայողական ավտոմեքենա:

5.16. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:

5.17. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:

5.18. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 14 ծառայողական ավտոմեքենա:».

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-2.6-րդ կետերով.

« 2.1 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 11 1 10

2.2 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 31 1 30

2.3 ՀՀ կրթության տեսչական մարմին 4 1 3

2.4 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին 4 1 3

2.5 ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 32 1 31

2.6 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին 15 1 14

»,

բ. ուժը կորցրած ճանաչել 8.1-ին կետը,

գ. ընդամենը տողում «1701», «650» և «1051» թվերը համապատասխանաբար փոխարինել «1774», «652» և «1122» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հուլիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։