ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 894-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն « Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 2-14-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 8-ի N 894-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳՈՄԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Սարոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ (պատվիրակության ղեկավար)
Հ. Վարտումյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ (դաստիարակ)
Վ. Գևորգյան - Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ (մարզիչ)
Ն. Ասատրյան - Քվանտ վարժարան, 10 (4) դասարան
Վ. Բարսեղյան - Դավթաշեն վարչական շրջան, N 93 դպրոց, 10ա
Կ. Գալստյան - Մովսես Գորգիսյանի N 158 հիմնական դպրոց
Ա. Գրիգորյան - Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց, 9ա դասարան
Հ. Դավթյան - Արարատի տարածաշրջանի պետական քոլեջ 1 աստղանիշ կուրս
Ս. Հովսեփյան - Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց, 9 ա դասարան
Հ. Սաֆարյան - Քվանտ վարժարան 10 (7) դասարան
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան