Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-07-01-ից մինչև 2007-05-18։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2007-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Դատավորների աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված դրամական հավելավճարները

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում`

1) միևնույն ատյանի դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների (այդ թվում` դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով.

3) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում` նաև պալատների նախագահների և վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով.

4) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի տասնհինգ տոկոսի չափով.

5) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար` դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար` առաջին 5 տարիների համար` յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը` տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` հինգական տոկոսի չափով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։