Հոդված 7. Օրենքի 9.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
Հոդված 7. Օրենքի 9.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Եթե դիմողը տեսողական խանգարում ունեցող անձ է, ապա ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը բարձրաձայն ընթերցում է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ` առնվազն մեկ վկայի ներկայությամբ: Վկան դիմումի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում է իր ներկայությամբ դիմումի բովանդակությունը ՔԿԱԳ աշխատակցի կողմից ընթերցված և դիմողի համար պարզաբանված լինելու փաստը:
3. Սույն օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` ըստ դիմողի նախընտրության:»: