Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա այն մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ, որին վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։