Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-07-18-ից մինչև 2020-06-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 30.05.19 N 642-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. դեկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 26-ի N 1672-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Է. Գրիգորյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար

(աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Մելքոնյան - Ջրային կոմիտեի նախագահ

Հ. Գուլյան - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Ռաֆայելյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

Խ. Հարությունյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Ա. Ուլիխանյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ

(համաձայնությամբ)

Դ. Մեջլումյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման և

մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ

Ա. Չիֆլիկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

Ա. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Դ. Ստեփանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ա. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ

Լ. Ազիզյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ»

ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Հունանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդություն-

ների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»

ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

Տ. Մինասյան - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Յու. Ազատյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Մ. Եղիազարյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Վ. Միրզախանյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ

(հավելվածը փոփ. 30.05.19 N 642-Ա, խմբ. 17.07.19 N 952-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։