Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2019 թվականի N 951-Ա

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածները՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանն աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին պարենային միջոցներով ապահովելու նպատակով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Կազմակերպությանն անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ տասնօրյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը՝ սահմանելով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի վերադարձման ժամկետը.

2) որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով նաև կազմակերպության գործադիր մարմնի երկու անդամի:

4. Սահմանել, որ գույքի անհատույց օգտագործման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. հուլիսի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 25-ի N 951-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Գինը Գումարը

Պարենային ծառայության մասով

1. Էլեկտրական կաթսա 250լ-ոց հատ 2 1 249 000 2 498 000

2. Էլեկտրական կաթսա 160լ-ոց հատ 3 1 119 000 3 357 000

3. Վաննա՝ 2 սեկցիանի չ/պ հատ 3 113 400 340 200

4. Դարսակ՝ ճաշարանային սպասքի հատ 2 264 000 528 000

5. Դարսակ՝ հացի չ/պ հատ 3 98 700 296 100

Ընդամենը 7 019 300

Ճաշարանային սպասքեղենը` 500 մարդու հաշվարկով

1. Ափսե 1-ին ճաշատեսակի համար հատ 500 1 470 735 000

2. Ափսե 2-րդ ճաշատեսակի համար հատ 500 1 470 735 000

3. Գավաթ՝ պոլիպրոպիլենե հատ 500 242 121 000

4. Պատառաքաղ չ/պ հատ 500 273 136 500

5. Դանակ չ/պ հատ 500 285 142 500

6. Սալաթաման հատ 100 1 170 117 000

7. Կոմբինացված աղաման պղպեղաման հատ 50 799 39 950

8. Թեյնիկ հատ 50 8 700 435 000

9. Տակդիր՝ ալյումինե հատ 100 690 69 000

10. Անձեռոցիկ տուփ 1380 155 213 900

11. Հեղուկ լվացող միջոց կգ 230 289 66 470

12. Սննդամթերք մ/օր 46 000 867.05 39 884 300

13. Սառնարան պահարան 1200լ-ոց հատ 2 930 000 1 860 000

Ընդամենը 44 555 620

Ընդհանուր տեխնիկական միջոցներ, սպասք և սննդամթերք 51 574 920

Իրային ծառայության մասով

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Գինը Գումարը

1. Ներքնակ՝ բամբակյա 1.5 տեղ հատ 150 7950 1 192 500

2. Բարձ՝ բամբակյա հատ 150 1554 233 100

3. Ծածկոց՝ կիսաբրդյա հատ 150 6942 1 041 300

4. Սավան՝ բամբակյա 2,10 x 1,45 հատ 600 1340 804 000

5. Բարձի երես՝ բամբակյա հատ 300 380 114 000

Ընդամենը 3 384 900

Կապիտալ շինարարության ծրագրի մասով

1. Ճաշասեղան 10 տեղանոց (նախկինում օգտագործված) լրակազմ 8 40 510 324 080

7 69 420 485 940

10 41 414.4 414 144

2. Կողապահարան՝ զինվորական, 2 հարկանի (նախկինում օգտագործված) հատ 45 21 090 949 050

Ընդամենը 2 173 214

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 25-ի N 951-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Գինը Գումարը

Ճաշարանային սպասքեղենը` 500 մարդու հաշվարկով

1. Ճաշի գդալ չ/պ հատ 500 282 141 000

2. Գդալ՝ թեյի չ/պ հատ 500 198 99 000

3. Հացաման հատ 100 1495 149 500

4. Կաթսա 1-ին ճաշատեսակի համար հատ 50 8 196 409 800

5. Կաթսա 2-րդ ճաշատեսակի համար հատ 50 7 296 364 800

6. Շերեփ՝ փոքր, ալյումինե հատ 100 620 62 000

7. Դաշտային խոհանոց հատ 1 4 932 000 4 932 000

Ընդամենը 6 158 100

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։