Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.

«31.1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առանձին դեպքերում՝ սույն աշխատակարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործերը քննության ընդունելու հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը Սահմանադրական դատարանի նախագահի կողմից հրավիրվում է Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո՝ ողջամիտ ժամկետներում»:

Սահմանադրական դատարանի

նախագահ Հ. Թովմասյան

24 հուլիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-84

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։