Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2019 թվականի N 957-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն hավելվածի.

2) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպությունների տարեկան հաշվետվություններն ամփոփում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Ավինյան

2019 թ. օգոստոսի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 25-ի N 957-Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 28-ի N 1058-Ն որոշման

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

1.Կազմակերպության անվանում

2.ՀՎՀՀ

3.Հ/Հ

4.Բանկ

5.Հասցե

6.Հեռ.

7.Հաշվետու ժամանակահատված

8.Ներկայացման ամսաթիվ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳՈՒՄԱՐԸ ( հազ. դրամ)

I II III տարի

9. Ընդամենը եկամուտներ, այդ թվում՝ 0 0 0 0

9.1 Պետական պատվերի շրջանակներում ծառայությունների մատուցումից հասույթ

9.2 Վճարովի պայմաններով ծառայությունների մատուցումից հասույթ,որից՝ 0 0 0 0

9.2.1 Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

9.2.2 Հիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում

9.2.3 Արտահիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում

9.2.4 Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում (համավճար)

9.2.5 Ոչ բժշկական ծառայություններ (վճարովի հիվանդասենյակներ, հիվանդի անհատական խնամք, տեսակցության վճար և այլն)

9.2.6 Անշարժ գույքի վարձակալություն

9.2.7 Դրամաշնորհներ

9.3 Անհատույց ակտիվներ 0 0 0 0

9.3.1 Կենտրոնացված կարգով ստացված դեղորայք և ԲՆԱ

9.3.2 Մարդասիրական ճանապարհով ստացված դեղորայք և ԲՆԱ

9.3.3 Այլ անհատույց ակտիվներ

9.4 Այլ եկամուտներ 0 0 0 0

9.4.1 Այլ եկամուտներ- [անվանում]

9.4.2 Այլ եկամուտներ- [անվանում]

9.4.3 Այլ եկամուտներ- [անվանում]

9.4.4 Այլ եկամուտներ- [անվանում]

10. Ընդամենը ծախսեր, այդ թվում՝ 0 0 0 0

10.1 Աշխատանքի վարձատրություն, որից՝ 0 0 0 0

10.1.1 Բժիշկներ

10.1.2 Միջին բուժանձնակազմ

10.1.3 Կրտսեր բուժանձնակազմ

10.1.4 Վարչատնտեսական անձնակազմ

10.2 Դեղեր և բժշկական պարագաներ, որից՝ 0 0 0 0

10.2.1 Սեփական միջոցներով ձեռք բերված

10.2.2 Կենտրոնացված կարգով ստացված

10.2.3 Մարդասիրական ճանապարհով ստացված

10.3 Կոմունալ վճարներ, որից՝ 0 0 0 0

10.3.1 Էլեկտրաէներգիա

10.3.2 Գազի (ջեռուցում) ծախսեր

10.3.3 Ջրմուղ-կոյուղու ծախսեր

10.3.4 Կապի և հեռահաղորդակցության ծախսեր

10.4 Գործուղման և ներկայացուցչական ծախսեր

10.5 Կադրերի վերապատրաստում

10.6 Սննդի ծախսեր (այդ թվում սեփական կամ պատվիրակված) 0 0 0 0

10.6.1 Սեփական

10.6.2 Պատվիրակում

10.7 Լվացքատան ծախսեր (այդ թվում՝ սեփական կամ պատվիրակված) 0 0 0 0

10.7.1 Սեփական

10.7.2 Պատվիրակված

10.8 Տրանսպորտային միջոցների գծով ծախսեր, որից՝ 0 0 0 0

10.8.1 Բենզին

10.8.2 Դիզելային վառելիք

10.8.3 Տրանսպորտային միջոցների սպասարկման ծախսեր

10.9 Վարչական և գրասենյակային ծախսեր

10.10 Շենք շինությունների ընթացիկ նորոգում (ոչ կապիտալացվող)

10.11 Հարկեր և այլ պարտադիր վճարներ 0 0 0 0

10.11.1 [անվանում]

10.11.2 [անվանում]

10.11.3 [անվանում]

10.11.4 [անվանում]

10.11.5 [անվանում]

10.11.6 [անվանում]

10.12 Այլ ծախսեր 0 0 0 0

10.12.1 Այլ ծախսեր - [անվանում]

10.12.2 Այլ ծախսեր - [անվանում]

10.12.3 Այլ ծախսեր - [անվանում]

10.12.4 Այլ ծախսեր - [անվանում]

10.12.5 Այլ ծախսեր - [անվանում]

10.12.6 Այլ ծախսեր - [անվանում]

11. Ամորտիզացիա*

12. Շահույթ նախքան հարկումը

13. Շահութահարկի գծով ծախս

14. Զուտ շահույթ

15.Գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ x x x x

15.1 Աշխատակիցներ, այդ թվում՝ 0 0 0 0

15.1.1 Բժիշկներ

15.1.2 Միջին բուժանձնակազմ

15.1.3 Կրտսեր բուժանձնակազմ

15.1.4 Վարչատնտեսական անձնակազմ

15.2 Աշխատակիցների միջին ամսական աշխատավարձ (դրամ), այդ թվում՝ 0 0 0 0

15.2.1 Բժշկական անձնակազմ

15.2.2 Միջին բուժանձնակազմ

15.2.3 Կրտսեր բուժանձնակազմ

15.2.4 Վարչատնտեսական անձնակազմ

15.3 Մահճակալների քանակ - հատ

15.4 Ընդհանուր մահճակալ/օրերի քանակ

15.5 Մահճակալների զբաղվածություն - %

15.6 Կրեդիտորական պարտքեր (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0

15.6.1 Աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով

15.6.2 Հարկերի և այլ պարտադիր վճարների գծով

15.6.3 Ստացված դեղորայքի գծով

15.6.4 Ստացված կոմունալ ծառայությունների գծով

15.7 Դեբիտորական պարտքեր (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0

15.7.1 Վճարովի պայմաններով մատուցված ծառայությունների դիմաց

15.7.2 Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցված ծառայությունների դիմաց

15.7.3 Այլ դեբիտորական պարտքեր

15.7.4 դեբիտորական պարտք- [անվանում]

15.7.5 դեբիտորական պարտք- [անվանում]

15.7.6 դեբիտորական պարտք- [անվանում]

16. Դրամական միջոցների մնացորդ (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0

17.1 Դրամարկղ

17.2 Հաշվարկային հաշիվներ

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։