«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 205-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ (ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով համապատասխանեցնել «Սևան» ազգային պարկի տարածքում կնքված վարձակալական պայմանագրերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կառավարման պլանին (հողերի օգտագործման սխեմային) և ապահովել դրանց պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի նախագծով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 18-ի N 205-Ն որոշման
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն
2 0 0 7 - 2 0 1 1 Թ Թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Քարտեզ 1.
Քարտեզ 2.
Քարտեզ 3.
Քարտեզ 4.
(քարտեզը խմբ. 25.07.19 N 947-Ն)
Քարտեզ 5.
Քարտեզ 6.
Քարտեզ 7.
Քարտեզ 8.
Քարտեզ 9.
Քարտեզ 10.
Քարտեզ 11.
Քարտեզ 12.
Քարտեզ 13.
Քարտեզ 14.
Քարտեզ 15.
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 25.07.19 N 947-Ն)