ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2011 թվականի N 1058-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.12.11 N 1845-Ն)
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվողականությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.12.11 N 1845-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.12.11 N 1845-Ն)
2. Սահմանել, որ`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպությունների տարեկան հաշվետվություններն ամփոփում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:
(2-րդ կետը փոփ. 22.12.11 N 1845-Ն, խմբ. 25.07.19 N 957-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնելու պարտավորության ամրագրումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերում:
(2.1 կետը լրաց. 22.12.11 N 1845-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 28-ի N 1058-Ն որոշման
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
(վերնագիրը փոփ. 22.12.11 N 1845-Ն, խմբ. 25.07.19 N 957-Ն)
1. Կազմակերպության անվանում
2. ՀՎՀՀ
3. Հ/Հ
4. Բանկ
5. Հասցե
6. Հեռ.
7. Հաշվետու ժամանակահատված
8. Ներկայացման ամսաթիվ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳՈՒՄԱՐԸ (հազ. դրամ)
I II III տարի
9. Ընդամենը եկամուտներ, այդ թվում՝ 0 0 0 0
9.1 Պետական պատվերի շրջանակներում ծառայությունների մատուցումից հասույթ
9.2 Վճարովի պայմաններով ծառայությունների մատուցումից հասույթ, որից՝ 0 0 0 0
9.2.1 Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
9.2.2 Հիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում
9.2.3 Արտահիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում
9.2.4 Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում (համավճար)
9.2.5 Ոչ բժշկական ծառայություններ (վճարովի հիվանդասենյակներ, հիվանդի անհատական խնամք, տեսակցության վճար և այլն)
9.2.6 Անշարժ գույքի վարձակալություն
9.2.7 Դրամաշնորհներ
9.3 Անհատույց ակտիվներ 0 0 0 0
9.3.1 Կենտրոնացված կարգով ստացված դեղորայք և ԲՆԱ
9.3.2 Մարդասիրական ճանապարհով ստացված դեղորայք և ԲՆԱ
9.3.3 Այլ անհատույց ակտիվներ
9.4 Այլ եկամուտներ 0 0 0 0
9.4.1 Այլ եկամուտներ- [անվանում]
9.4.2 Այլ եկամուտներ- [անվանում]
9.4.3 Այլ եկամուտներ- [անվանում]
9.4.4 Այլ եկամուտներ- [անվանում]
10. Ընդամենը ծախսեր, այդ թվում՝ 0 0 0 0
10.1 Աշխատանքի վարձատրություն, որից՝ 0 0 0 0
10.1.1 Բժիշկներ
10.1.2 Միջին բուժանձնակազմ
10.1.3 Կրտսեր բուժանձնակազմ
10.1.4 Վարչատնտեսական անձնակազմ
10.2 Դեղեր և բժշկական պարագաներ, որից՝ 0 0 0 0
10.2.1 Սեփական միջոցներով ձեռք բերված
10.2.2 Կենտրոնացված կարգով ստացված
10.2.3 Մարդասիրական ճանապարհով ստացված
10.3 Կոմունալ վճարներ, որից՝ 0 0 0 0
10.3.1 Էլեկտրաէներգիա
10.3.2 Գազի (ջեռուցում) ծախսեր
10.3.3 Ջրմուղ-կոյուղու ծախսեր
10.3.4 Կապի և հեռահաղորդակցության ծախսեր
10.4 Գործուղման և ներկայացուցչական ծախսեր
10.5 Կադրերի վերապատրաստում
10.6 Սննդի ծախսեր (այդ թվում սեփական կամ պատվիրակված) 0 0 0 0
10.6.1 Սեփական
10.6.2 Պատվիրակում
10.7 Լվացքատան ծախսեր (այդ թվում՝ սեփական կամ պատվիրակված) 0 0 0 0
10.7.1 Սեփական
10.7.2 Պատվիրակված
10.8 Տրանսպորտային միջոցների գծով ծախսեր, որից՝ 0 0 0 0
10.8.1 Բենզին
10.8.2 Դիզելային վառելիք
10.8.3 Տրանսպորտային միջոցների սպասարկման ծախսեր
10.9 Վարչական և գրասենյակային ծախսեր
10.10 Շենք շինությունների ընթացիկ նորոգում (ոչ կապիտալացվող)
10.11 Հարկեր և այլ պարտադիր վճարներ 0 0 0 0
10.11.1 [անվանում]
10.11.2 [անվանում]
10.11.3 [անվանում]
10.11.4 [անվանում]
10.11.5 [անվանում]
10.11.6 [անվանում]
10.12 Այլ ծախսեր 0 0 0 0
10.12.1 Այլ ծախսեր - [անվանում]
10.12.2 Այլ ծախսեր - [անվանում]
10.12.3 Այլ ծախսեր - [անվանում]
10.12.4 Այլ ծախսեր - [անվանում]
10.12.5 Այլ ծախսեր - [անվանում]
10.12.6 Այլ ծախսեր - [անվանում]
11. Ամորտիզացիա*
12. Շահույթ նախքան հարկումը
13. Շահութահարկի գծով ծախս
14. Զուտ շահույթ
15. Գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ x x x x
15.1 Աշխատակիցներ, այդ թվում՝ 0 0 0 0
15.1.1 Բժիշկներ
15.1.2 Միջին բուժանձնակազմ
15.1.3 Կրտսեր բուժանձնակազմ
15.1.4 Վարչատնտեսական անձնակազմ
15.2 Աշխատակիցների միջին ամսական աշխատավարձ (դրամ), այդ թվում՝ 0 0 0 0
15.2.1 Բժշկական անձնակազմ
15.2.2 Միջին բուժանձնակազմ
15.2.3 Կրտսեր բուժանձնակազմ
15.2.4 Վարչատնտեսական անձնակազմ
15.3 Մահճակալների քանակ - հատ
15.4 Ընդհանուր մահճակալ/օրերի քանակ
15.5 Մահճակալների զբաղվածություն - %
15.6 Կրեդիտորական պարտքեր (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0
15.6.1 Աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով
15.6.2 Հարկերի և այլ պարտադիր վճարների գծով
15.6.3 Ստացված դեղորայքի գծով
15.6.4 Ստացված կոմունալ ծառայությունների գծով
15.7 Դեբիտորական պարտքեր (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0
15.7.1 Վճարովի պայմաններով մատուցված ծառայությունների դիմաց
15.7.2 Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցված ծառայությունների դիմաց
15.7.3 Այլ դեբիտորական պարտքեր
15.7.4 դեբիտորական պարտք- [անվանում]
15.7.5 դեբիտորական պարտք- [անվանում]
15.7.6 դեբիտորական պարտք- [անվանում]
16. Դրամական միջոցների մնացորդ (հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ի դրությամբ) 0 0 0 0
17.1 Դրամարկղ
17.2 Հաշվարկային հաշիվներ
(հավելվածը փոփ. 22.12.11 N 1845-Ն, խմբ. 25.07.19 N 957-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան