Անցնել բովանդակությանը

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 247-Ա/2 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

8 հուլիսի 2019 թ. N 247-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ, ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 13-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 116/12 նիստի եզրակացությունը՝

Հրամայում եմ

1. «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով՝ առկա ուսուցմամբ, համապատասխանաբար՝ 3 և 2 տարի ուսուցման տևողություններով, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով՝ 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» /0911.01.01.5 «Ատամնատեխնիկ» որակավորմամբ/, հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով՝ առկա ուսուցմամբ, համապատասխանաբար՝ 4 և 3 տարի ուսուցման տևողություններով, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով՝ 0912.02.5 «Մանկաբարձական գործ» /0912.02.01.5 «Մանկաբարձ» որակավորմամբ/, հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով՝ առկա ուսուցմամբ, համապատասխանաբար՝ 5 և 4 տարի ուսուցման տևողություններով, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով՝ 0913.01.5 «Քույրական գործի կազմակերպում» /0913.01.01.5 «Բուժքույր/բուժեղբայր-մենեջեր» որակավորմամբ/, հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով՝ առկա ուսուցմամբ, համապատասխանաբար՝ 3 և 2 տարի ուսուցման տևողություններով, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով՝ 0915.01.5 «Բուժական կոսմետոլոգիա» /0915.01.01.5 «Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ» որակավորմամբ/, հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով՝ առկա ուսուցմամբ, համապատասխանաբար՝ 3 և 2 տարի ուսուցման տևողություններով, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով՝ 0916.01.5 «Դեղագործություն» /0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ/ և միջնակարգ հանրակրթության հիմքով՝ հեռակա ուսուցմամբ, 3 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով՝ 0916.01.5 «Դեղագործություն» /0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ/ մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։