Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2019 թվականի N 986-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ԲԸՀԱՇՁԲ-2015/ԿՇ/ԸՎ ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 2 հավելվածում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնին կից հենակետի կառուցման աշխատանքների կատարման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պայմանագրում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով, որ կատարվող փոփոխությունները տարածվում են կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։