Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2019 թվականի N 492-Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 4,290,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 90026188)՝ «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի կառուցում՝ 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

օգոստոսի 5-ի N 492-Ա

որոշման

«Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիր

1 2 3

1. Ծրագրի նպատակը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3. Բարեգործը «Թուֆենկյան հիմնադրամ» ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ ավենյու 919

4. Ծրագիրը կատարողը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6. Ծրագրի բյուջեն 4,290,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնք

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 4,290,000 դրամ արժողությամբ: 2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքր երկակի կամար, ջիփ, Աստրա-2, Հեքիաթ-2, զրուցարան և ցուցանակ) և տեղադրում, գինը` 4,290,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։