ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2019 թվականի N 1110-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1685-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1685-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
օգոստոսի 13 -ի N 1110-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 28-ի N 1685-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ
Գ. Հովակիմյան - ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ
Ն. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ
Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Ա. Գասպարյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ)
Շ. Իսրայելյան - ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Փիրումյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Վարդանյան - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Ահարոնյան - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)
Տ. Կարապետյան - «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Դանոյան - «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող (համաձայնությամբ)
Ք. Սարգսյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության վերապատրաստման և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Տ. Աղաբեկյան - «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Կ. Դավթյան - «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Արզումանյան - «Հույսի կամուրջ» երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Պետրոսյան - «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)
Մ. Դավթյան - «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Ս. Ղալթախչյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Ղալաչյան - «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Տ. Ավետիսյան - «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)
Մ. Մաթոսյան - «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան - «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան