ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի N 1036-Ա
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հաստատել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 31-ի N 1036-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Գասպարյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ռ. Գրիգորյան - Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Լ. Հակոբյան - Առողջապահության նախարարի տեղակալ
Լ. Առաքելյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - Պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Մովսիսյան - Ոստիկանության պետի տեղակալ
Վ. Ասցատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
(հավելվածը փոփ., լրաց. 13.08.19 N 1109-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան