Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2019 թվականի N 1137-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. օգոստոսի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 16-ի N 1137-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 957-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)

- ՀՀ վարչապետի խորհրդական

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)։»

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։