Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 օգոստոսի 2019 թ.

քաղ. Երևան N 08-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածի «9.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 9.1 Հայոց Վեհարան 1 նամականիշ III եռամսյակ 220 60 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Կրոն և մշակույթ. Հայոց Վեհարան թեմային նվիրված «ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ. CATHOLICOSATE OF ALL ARMENIANS. 1914. ՎԵՀԱՐԱՆ. 2019. THE PONTIFICAL RESIDENCE. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN» նամականիշի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Կրոն և մշակույթ. Հայոց Վեհարան թեմային նվիրված «ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ. CATHOLICOSATE OF ALL ARMENIANS. 1914. ՎԵՀԱՐԱՆ. 2019. THE PONTIFICAL RESIDENCE. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:

Նախարար Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. օգոստոսի 12-ի թիվ 08-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։